1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կենդանաբանական այգին ընդունել է հատուկ կարիքներ ունեցող երեխաների

Կենդանաբանական այգին ընդունել է հատուկ կարիքներ ունեցող 
երեխաների

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ կարիքներ և առանձնակի այլ հիվանդություններ ունեցող տասնյակ երեխաներին և նրանց ընտանիքներին Կենդանաբանական այգում դիմավորել են որպես հատուկ հյուրերի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրի շրջանակում Կենդանաբանական այգում հունիսի 29-ին տեղի է ունեցել «Երազանքի գիշեր» փակ միջոցառումը։

Երևանի կենդանաբանական այգու և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ ամենամյա երեկոն անցկացվում է 2014 թվականից: Երեկոն հատուկ հյուրերի  համար հագեցած է եղել խաղերով, նվերներով, այլ անակնկալներով և, իհարկե, հյուրասիրությամբ: Տարածքում կազմակերպվել է նաև շրջայց, որի ընթացքում փոքրիկ հյուրերը հնարավորություն են ունեցել շփվելու կենդանիների, զրուցելու նրանց խնամողների հետ, խաղալու այգու նորակառույց ներառական խաղահրապարակում։ Մեկ տարվա ընթացքում Երևանի կենդանաբանական այգում գործող հիփոթերապիայի նորաբաց կենտրոն անվճար հաճախելու հնարավորություն կստանան բոլոր այն երեխաները, ում ցուցված է բուժման այլընտրանքային այս տեսակը։

 Երևանի կենդանաբանական այգում տեղի ունեցած միջոցառման կայացմանը աջակցել են «ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը», Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և այլք: Երեկոյի գեղարվեստական-համերգային հատվածի համակարգումը հանձն էր առել «Նարեկացի» արվեստի միությունը։ 

«Երազանքի գիշեր» միջոցառումն առաջին անգամ կազմակերպվել է 1996թ.՝ Ամստերդամի կենդանաբանական այգում: Այժմ արդեն այն կազմակերպվում է աշխարհի 35 երկրների շուրջ 300 հաստատություններում (կենդանաբանական այգիներ, թատրոններ, թանգարաններ)։ Միջոցառման առաքելությունը տարվա ընթացքում մեկ առանձնահատուկ երեկո նվիրելն է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]