1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սիրիայի Հասաքե քաղաքից 60 հազար բնակիչներ են գաղթել ԻՊ-ի հարձակման հետևանքով

Սիրիայի Հասաքե քաղաքից 60 հազար բնակիչներ են գաղթել ԻՊ-ի 
հարձակման հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասաքե քաղաքի վրա «Իսլամական պետության» հարձակման հետևանքով 60 հազար մարդ գաղթել է այնտեղից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գրասենյակը: Մոտ 200 հազար բնակիչներ փորձում են փախուստի դիմել՝ զգուշանալով ԻՊ-ի հարձակումներից:

ԻՊ-ն Հասաքեի վրա հարձակում է գործել հունիսի 25-ին: Քաղաքը բաժանված է կառավարական ուժերի և քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանների: ՄԱԿ-ի տեղեկացմամբ՝ շուրջ 50 հազար մարդ տեղափոխվել է Հասաքե քաղաքի այլ վայրեր, իսկ տասնյակ հազար մարդիկ ապաստան են գտել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Ամուդա և Ղամիշլի քաղաքներում:

Նախքան պատերազմի սկսվելը Հասաքեի բնակչությունը կազմում էր մոտ 300 հազար մարդ:

Նախօրեին տեղեկություններ էին ստացվել, որ ԻՊ-ն Հասաքեի Նաշուա շրջանի բնակիչներին քշում է իրենց տներից:

ԻՊ-ն հունիսի 25-ին հարձակվել է Հասաքե և Քոբանի քաղաքների վրա: Հարձակումը սկսվել է թուրք-սիրիական սահմանին ականապատ մեքենայի պայթեցմամբ:

«Իսլամական պետությունը» զանգվածային սպանություն է իրականացրել Քոբանի քաղաքի բնակիչների նկատմամբ: Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող քրդաբնակ Քոբանի քաղաքի և մերձակա գյուղի վրա հարձակման հետևանքով 146 մարդ է սպանվել ԻՊ-ի զինյալների ձեռքով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]