Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Անժի»-ի մարզիչը հույսեր է կապում Կառլեն Մկրտչյանի հետ

«Անժի»-ի մարզիչը հույսեր է կապում Կառլեն Մկրտչյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անժի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը մեծ հույսեր է կապում Հայաստանի հավաքականի անդամ Կառլեն Մկրտչյանի հետ: «Երբ ֆուտբոլիստ ես հրավիրում, դա նշանակում է, որ հույսեր ես կապում նրա հետ: Մկրտչյանը  խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում և նրան հիշում եմ դեռևս Դոնեցկի «Մետալուրգ»-ից:  Հայատսանի ազգային թիմում նա հիմա մեծ դեր է խաղում: Նա ավելի շատ պաշտպանողական ֆուտբոլիստ է` այն, ինչը մեզ պետք է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է «Անժի»-ի գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Կառլեն Մկրտչյանը պայմանագիր է կնքել Մախաչկալայի «Անժի»-ի հետ: Մկրտչյանի պայմանագիրն «Անժի»-ի հետ կնքվել է երեք տարվա ժամկետով: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]