Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Tbilisi Open Air 2015»-ի կազմակերպիչները խոստանում են կենդանաբանական այգու փախած կենդանիներից անվտանգ փառատոն

«Tbilisi Open Air 2015»-ի կազմակերպիչները խոստանում են կենդանաբանական 
այգու փախած կենդանիներից անվտանգ փառատոն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ երաժշտասերները և Bambir ռոք խմբի երաժիշտները հնարավորություն կունենան անվտանգ ներկա գտնվելու «Tbilisi Open Air 2015» երաժշտական փառատոնին: Չնայած Թբիլիսիի կենդանաբանական այգու հայտարարությանը, ըստ որի` ջրհեղեղի հետևանքով դեռ ազատության մեջ է վագրերից մեկը, փառատոնի կազմակերպիչները հավաստիացնում են, որ այն անվտանգ կանցնի: «Արմենպրես»-ի հետ զրույցում փառատոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սոֆի Էբրալիձեն հավաստիացրեց, որ փառատոնի տարածքը գտնվելու է խիստ հսկողության տակ և պաշտպանված է լինելու 8 կմ երկարությամբ և 2.4մ բարձրությամբ ցանկապատով: «Այն լուսավորված է և յուրաքանչյուր  15 մետրի վրա կանգնած են լինելու անվտանգության աշխատակիցները: Վստահեցնում եմ, որ հայ ուկնդիրները կարող են չվախենալ փառատոնին ներկա գտնվելուց», -ասաց Սոֆի Էբրալիձեն:

«Tbilisi Open Air 2015» երաժշտական փառատոնը տեղի կունենա հուլիսի 3-7-ը Թբիլիսյան ջրամբարի ափին: Փառատոնին ակնկալվում է հյուրընկալել մոտ 1200  մասնակցի: Երկու մեծ բեմերում փառատոնի տարբեր օրերին վրացական խմբերից բացի, հանդես են գալու Զեմֆիրան, «Ակվարիում», «Բամբիռ», «Թայգր Լիլիզ», բրիտանական «Արքայվ» խմբերը, երգչուհի Բեթ Հըրթը, իսկ փառատոնի փակումը կազդարարի «Փլեյսբո» խումբը:

Փառատոնի հսկայական տարածության վրա մասնակիցները հնարավորություն կունենան գիշերել վրանային ճամբարի համար հատկացված մասում, որտեղ նախատեսված է տեղադրել առավել քան 300 վրան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]