1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Էդմոն Մարուքյանը Բաղրամյան պողոտան ազատելու այլընտրանք տեսնում է նստացույցն Ազատության հրապարակում շարունակելը

Էդմոն Մարուքյանը Բաղրամյան պողոտան ազատելու այլընտրանք 
տեսնում է նստացույցն Ազատության հրապարակում շարունակելը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այն կարծիքին է, որ ոստիկանությունը պետք է առանձին աշխատանք կատարի Բաղրամյան պողոտայում ակցիայի մասնակիցների մեջ առկա սադրիչների հետ և փորձի նրանց հեռացնել խաղաղ ցուցարարների շարքերից: Պատգամավորն ընդգծեց, որ այս պահին հարկավոր է հանդարտեցնել ժողովրդին:

«Ես կարծում եմ, որ այս պահին հայտնի մարդկանց, հոգևորականների միջոցով հարկավոր է հանդարտեցնել այստեղ հավաքված մարդկանց: Մենք ոստիկանությանն էլ ենք ասել, որ այս բռնությունն անթույլատրելի է, իսկ նրանք էլ ասում են, որ չեն ցանկանում բռնություն կիրառել: Նրանք ասում են, որ ցուցարարների շարքերում կան սադրիչներ, և իրենք ցանկանում են գործողություն իրականացնել: Ես կարծում եմ, որ այս պահին ամենակարևորը կրքերը հանդարտեցնելն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մարուքյանը:

Պատգամավորը նշեց, որ Բաղրամյան պողոտան ազատելու այլընտրանք կարող է լինել Ազատության հրապարակում նստացույցը շարունակելու տարբերակը, ինչը կարող է արդյունավետ լուծում լինել:

Ցուցարարների մի ստված զանգված՝ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների հետ, անսալով ոստիկանության կոչին, տեղափոխվել է Ազատության հրապարակ՝ պատրաստվելով անժամկետ նստացույցի: 

Ավելի վաղ Ոստիկանությունն զգուշացրել էր ուժի կիրառման մասին. Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ եթե հավաքի մասնակիցները չհեռանան, «կմաքրվեն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]