Հարյուրավոր «Էյնշտեյններ» են դուրս եկել Լոս Անջելեսի փողոցներ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Էյնշտեյնների» ֆլեշմոբը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Mirror թերթին, ճերմակ կեղծամների եւ բեղերի օգնությամբ ֆիզիկոսի նմանությամբ դիմահարդարված հարյուրավոր մարդիկ փողոց Էին դուրս եկել Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու հույսով:
Հավաքվածները փորձել են գերազանցել 319 «Էյնշտեյնների» նախորդ ռեկորդը, որը մարտին սահմանել էին Բերկլիի (Կալիֆոռնիայի նահանգ) Black Pine Circle School մասնավոր դպրոցի սովորողները:
Մասնակիցներից մեկը՝ 81-ամյա Բեննի Վասերմանը, պատմել է, որ միջոցառման վերջնական նպատակը անտուն երեխաների ուսուցման
Այս տարի նշվում է հարաբերականության տեսության հարյուրամյակը, որի հեղինակն Էյնշտեյնն է: 1915 թվականին մեծ ֆիզիկոսը հրապարակեց հոդված՝ տեսության հիմնական դրույթներով: Բացի այդ, նա 1921 թվականին Նոբելյան մրցանակի է արժանացել ֆոտոէֆեկտի տեսության եւ տեսական ֆիզիկայի բնագավառի այլ աշխատանքների համար: Նրա անունը հանճարեղության հոմանիշ Է դարձել:
Լուսանկարը` Reuters
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում