Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արսեն Ջուլֆալակյանը մասնակցում է ըմբշամարտի նոր մարզահագուստի ստեղծմանը

Արսեն Ջուլֆալակյանը մասնակցում է ըմբշամարտի նոր մարզահագուստի 
ստեղծմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մասնակցում է ըմբշամարտի նոր մարզահագուստի ստեղծմանը: «Եզակի այց էր: Երկօրյա բուռն քննարկումներ եղան Adidas-ի գլխամասային գրասենյակում՝ կապված Ռիոյի օլիմպիական խաղերում ըմբշամարտի նոր մարզահագուստների նախագծման և թեստավորման հետ: Ծավալվեց շատ արդյունավետ աշխատանք՝ բազմաթիվ խորհուրդներով և առաջարկներով։ Այնուամենայնիվ, սա դեռ առաջին քայլն էր, ամեն ինչ դեռ առջևում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեյսբուքի իր էջում գրել է Ջուլֆալակյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 75 կգ քաշային կարգի 2014 թ. աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը գտնվում էր գերմանական Հերցոգենաուրախում՝ Adidas ընկերության շտաբ-բնակարանում, որտեղ մասնակցում էր մարզաձևի միջազգային ֆեդերացիայի՝ United World Wrestling-ի կողմից նախաձեռնած ըմբշամարտում նոր համազգեստերի դիզայնավորման տարբերակների քննարկման միջոցառմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]