1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մոսկվան վերջին հրաժեշտն Է տալիս Եվգենի Պրիմակովին

Մոսկվան վերջին հրաժեշտն Է տալիս Եվգենի Պրիմակովին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Միությունների տան Սյունազարդ դահլիճում տեղի Է ունենում ՌԴ-ի նախկին վարչապետ եւ արտաքին գործերի նախկին նախարար Եվգենի Պրիմակովին հրաժեշտ տալու արարողությունը, որը վախճանվել Է հունիսի 26-ին կյանքի 86-րդ տարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Դագաղի շուրջը կանգնած են պատվո պահակախմբի վաշտի զինվորները: Ներկա են քաղաքական գործչի ընտանիքի անդամները եւ մերձավորները: Դահլիճի պարագծով դրված են սգո ծաղկեպսակներ, այդ թվում՝ «Միասնական Ռուսաստան» խմբակցության պատգամավորներից, Մոսկվայի կառավարությունից, ՌԴ-ի պաշտպանության նախարարից, կառավարության աշխատակազմից: Նվագախումբը սգո երաժշտություն Է նվագում:

Տաղանդավոր քաղաքական գործչին վերջին հրաժեշտը տալու եկածները կանգնում են երկար հերթի, նրանցից շատերն, ովքեր ներկա են Ռուսաստանի անկախ արտաքին քաղաքականության եւ բազմաբեւեռ աշխարհի ռազմավարության հեղինակին հրաժեշտ տվողների մեջ, չեն կարողանում զսպել արցունքները: Հունիսի 29-ին քաղաքական գործչին կթաղեն Նովոդեւիչիե գերեզմանոցում, Մոսկվայի Նովոդեւիչիե վանքում հուղարկավորման կարգ կմատուցի Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:

Լուսանկարը` РИА Новости


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]