1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երգչուհի Բեյոնսեն շահել Է BET Awards հեղինակավոր ամերիկյան մրցանակը

Երգչուհի Բեյոնսեն շահել Է BET Awards հեղինակավոր ամերիկյան մրցանակը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում տեղի Է ունեցել աֆրոամերիկացի երաժիշտների, դերասանների, մարզիկների եւ այլ բնագավառների նշանավոր անձանց համար սահմանված ԱՄՆ-ի BET Awards ամենամյա մրցանակի դափնեկիրների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Մրցանակը, որն այս տարի հանձնվել Է 15-րդ անգամ, հիմնվել Է ամերիկյան Black Entertainment Television կամերային հեռուստաալիքի կողմից, որը կողմնորոշված Է դեպի աֆրոամերիկյան լսարանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շոուն տեղի Է ունեցել Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող «Թատրոն Մայքրոսոֆթ»-ում, որի սրահը նախատեսված Է 7,1 հազար հանդիսականի համար: Այդ ցուցանիշով այն խոշորագույններից մեկն Է ԱՄՆ-ում:

Լավագույն դերասան» կոչումը բոլոր համար անսպասելիորեն նվաճել Է 23-ամյա բրիտանացի երգիչ Սեմ Սմիթը, ով ընդհանրապես աֆրիկյան արմատներ չունի: Մեկ ամիս առաջ նա ձայնալարերի վիրահատություն Է տարել եւ չի կարողացել ժամանել արարողությանը: Նրա փոխարեն պարգեւն ստացել Է հաղորդավարը, որը բեմ Է դուրս եկել՝ լոնդոնցի երգչի ոճով հագնված: Այս տարվա փետրվարին Լոս Անջելեսում Գրեմմի երաժշտական մրցանակի հանձնման 57-րդ արարողությանը Սեմ Սմիթը հաղթող Էր ճանաչվել միանգամից չորս անվանակարգում՝ ներառյալ «Լավագույն նոր կատարող» եւ «Տարվա երգ» անվանակարգերը՝ Stay With Me սինգլով:

«Լավագույն ռիթմ Էնդ բլյուզ/փոփ կին կատարող» անվանակարգում հաղթել Է Բեյոնսեն: «Լավագույն ռիթմ Էնդ բլյուզ/փոփ կատարող» Է ճանաչվել Քրիս Բրաունը:

Նիկի Մինաժը նվաճել Է «հիփ-հոփի լավագույն կին կատարող» տիտղոսը: Նա նաեւ արժանացել Է հանդիսատեսի համակրանքի մրցանակին: Քենդերիկ Լամարը հաղթել Է «հիփ-հոփի լավագույն կատարող» անվանակարգում:

Լավագույն խումբ Է ճանաչվել հիփ-հոփ ոճում աշխատող Rae Sremmurd դուետը:

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել Է 46-ամյա Թորենս Հովարդը: Նա լայն ճանաչում Է ստացել «Երկաթե մարդը» ֆիլմի ցուցադրումից հետո: «Լավագույն դերասանուհի» կոչմանն արժանացել Է Թարաջի Հենսոնը, որը հայտնի Է «Բենջամին Բատոնի հանելուկային պատմությունները» ֆիլմից:

«Սելմա» կինոնկարը ճանաչվել Է «Լավագույն ֆիլմ»

Տարվա մարզուհի Է դարձել թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, տարվա մարզիկ՝ բասկետբոլիստ Սթեֆեն Քարին: Ջանեթ Ջեքսոնին Պատվավոր մրցանակ Է շնորհվել պարային վիզուալ ժանրում ձեռքբերումների համար:

Սմոքի Ռոբինսոնը Պատվավոր մրցանակ Է շահել ստեղծագործական կարիերայի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]