1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը կոալիցիայի դիմաց պահանջում է արտգործնախարարի պաշտոնը

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը կոալիցիայի դիմաց պահանջում է 
արտգործնախարարի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարությունը հայտարարեց, որ պատրաստ է Սիրիա զորք մտցնել` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից թուրք-սիրիական սահմանը զերծ պահելու համար, թուրքական խորհրդարանում 138 պատգամավորական աթոռ զբաղեցրած գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) հայտարարել է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ նոր կոալիցիոն կառավարություն կկազմի միմիայն այն պայմանով, որ երկրի արտգործնախարարի պաշտոնը վստահվի իրեն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես«-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, ԺՀԿ-ն ցանկանում է ձեռք բերել Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը, որպեսզի կանխի խիստ հավանական թուրք-սիրիական պատերազմը:

Հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարություն կազմելու համար անհրաժեշտ պատգավորական տեղեր չստացած ԱԶԿ-ն խորհրդարան մտած ընդդիմադիր ԺՀԿ-ի եւ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) հետ սակարկությունների մեջ է նոր կոալիցիոն կառավարություն կազմելու համար:

Ըստ թերթի` կոալիցիա կազմելու շանսը ԺՀԿ-ն ցանկանում է օգտագործել Սիրիայում ԱԶԿ-ի կողմից հնարավոր պատերազմը կանխելու համար: Նման առաջարկի հետ համաձայնվելու դեպքում ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կարող է զբաղեցնել Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի եւ փոխվարչապետի պաշտոնները:

ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմելու ԱՇԿ-ի գլխավոր պայմաններից մեկը եւս երկրի ԱԳՆ ղեկավարի պաշտոնն այդ կուսկացությանը վստահելու պահանջն է:

Ուշագրավ է, որ կոլիցիայի համար ԱԶԿ-ի առաջ ԺՀԿ-ի առաջ քաշած պահանջներից մեկն էլ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության պաշտոնից Հաքան Ֆիդանի հեռացումն է, ով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վստահելի անձանցից է: ԺՀԿ-ն պահանջել է նաեւ աշխատանքից ազատել մի շարք նահանգապետերի, Բարձրագույն կրթական հանձնաժողովի, Թուրքիայի գիտատեխնիկական ուսումնասիրությունների եւ կրոնական գործերով նախագահության ղեկավարներին, որոնք, իր կարծիքով, չեն համապատասխանում այդ պաշտոններում աշխատելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]