Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շվեդ մանկագիր Աստրիդ Լինդրենի գիրքը պատանի ընթերցողների սեղանին դրվեց

Շվեդ մանկագիր Աստրիդ Լինդրենի գիրքը պատանի ընթերցողների սեղանին 
դրվեց

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատանի ընթերցողներն Աստրիդ Լինդգրենի հերոս լյոնեբերգացի Էմիլի արկածների մասին հնարավորություն ունեն կարդալ հայերենով: «Զանգակ» հրատարակչությունը հունիսի 29-ին ներկայացրեց «Էմիլը Լյոնեբերգայից» գիրքը: Շվեդ մանկագիր Աստրիդ Լինդգրենի՝ Էմիլի մասին վիպակների շարքը բնագրից թարգմանել է Աշխեն Բախչինյանը:

«Գիրքը հեղափոխություն էր այն առումով, որ այն ժամանակ Շվեդիայում խիստ պատիժներ էին սահմանված անկարգ երեխաների նկատմամբ: Բավական խիստ պատժում էին, նաև ծեծում: Այս գրքով ակհայտ երևում է Աստրիդ Լինդգրենի մարդասիրությունը: Նա առաջարկում է անկարգ երեխաների հանդեպ նոր մոտեցում ցուցաբերել, որը, գուցե, արդիական է նաև մեր ծնողների համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Աշխեն Բախչինյանը:

Հնգամյա տղայի արկածներին զուգընթաց հեղինակը մեծ սիրով ու գորովանքով է նկարագրում իրեն հարազատ շվեդական բնությունն ու մարդկանց, ավանդական տոներն ու զվարճությունները, կենցաղը, համեղագույն կերակուրները, առասպելներն ու սովորույթները: «Էմիլն ամենաանկարգ տղան է, բայց ծնողների և հասարակության ճիշտ մոտեցման հետևանքով նա դառնում է իրենց շրջանի ամենահարգված տղամարդը: Ճիշտ մոտեցման դեպքում երեխան մեծ ապագա կունենա»,-հավելեց գրքի թարգմանիչը:

Գրքի շնորհանդեսին ներկա էին բազմաթիվ փոքրիկ ընթերցողներ: Շնորհանդեսի ընթացքում երեխաներն ստացան թղթեր, որոնք ընդգրկում էին հատվածներ գրքից: Երեխաներն ընթերցեցին ներկայացված հատվածներն ու ըստ հերթականության դասավորեցին դրանք:  

«Էմիլը Լոյնեբերգայից» գիրքը երեխաներին է ներկայանում «Զանգակ» հրատարակչության «Մանկապատանեկան դասական մատենաշարով»: Այն համալրում է «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրի գրքերի շարքը: Ամռան ընթացքում ծրագիրն առաջարկում է ընթերցել և փոխանակել բազմաթիվ գրքեր՝ գնելով դրանցից ընդամենը մեկը: Ընթերցողը կարող է անվճար փոխանակել գրքերը նշված գրախանութներում: Ամռան ընթացքում՝ ցանկացած օր, կարելի է վերադառնալ գրքերի տնակի մոտ և փոխանակել գիրքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Զանգակ» հրատարակչության ծրագրերի ղեկավար Լեյլա Առաքելյանը նշեց, որ ծրագիրն իրականացվում է 2014 թվականից:

«Ծրագիրը մեծ հաջողություն ունեցավ, երեխաները երեք ամիս գրական միջավայրում անցկացրին: Ծրագիրն սկսել ենք 22 անվանում գրքով, որոնց մեծ մասը համաշխարհային գրականության գործեր են: Ներկայացված են նաև հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններ: Երեք ամիսների ընթացքում մենք համալրում ենք այս շարքը նոր գրքերով»,-ընդգծեց Լեյլա Առաքելյանը:

«Ամառային ընթերցանության» շրջանակներում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, գրական և թատերական միջոցառումներ: «Ամառային ընթերցանություն-2015»-ը կտևի երեք ամիս՝ հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]