Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երիտասարդ արևելագետների 36-րդ գիտաժողովը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Երիտասարդ արևելագետների 36-րդ գիտաժողովը նվիրված է Ցեղասպանության 
100-րդ տարելիցին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում հուլիսի 1-2-ը տեղի կունենա երիտասարդ արևելագետների 36-րդ հանրապետական գիտական նստաշրջանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի երիտասարդ արևելագետների խորհրդից:

Միջոցառման կազմակերպիչն է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի երիտասարդ արևելագետների խորհուրդը: Գիտաժողովին կմասնակցեն ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը, Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտը, Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնը:

Նստաշրջանի բացմանը ելույթ կունենա Արևելագիտության ինստիտուտի երիտասարդ արևելագետների խորհրդի նախագահ Գ. Մարգարյանը, ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յու. Սուվարյանը, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռ. Սաֆրաստյանը։

Գիտաժողովի շրջանակում կանցկացվի 9 նիստ՝ «Իրանագիտություն», «Թուրքագիտություն», «Արաբագիտություն», «Հին և միջնադարյան պատմություն», «Ցեղասպանություն» խորագրերով:

Երկօրյա նստաշրջանի շրջանակում զեկուցումներով հանդես կգան 46 երիտասարդ արևելագետներ: Մասնակիցները անդրադառնալու են Մերձավոր, Միջին և Հեռավոր Արևելքի, Կովկասի երկրների ու ժողովրդների պատմության, միջազգային հարաբերությունների և արևելյան մշակույթի, ինչպես նաև ցեղասպանագիտության արդիական մի շարք հիմնահարցերին, ներկա քաղաքական զարգացումներին:

Գիտական նստաշրջանի լավագույն նյութերը ընդգրկվելու են ինստիտուտում հրատարակվող «Մերձավոր Արևելք» ժողովածուի 11-րդ հատորում:

Գիտաժողովի նպատակն է բացահայտել արևելագիտության ասպարեզ մուտք գործող շնորհալի և խոստումնալից երիտասարդների՝ այս կերպ նպաստելով Հայաստանում արևելագիտության զարգացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]