Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում գործազուրկների 24 տոկոսը երիտասարդներ են, 13.3 տոկոսը` բարձրագույն կրթությամբ

Հայաստանում գործազուրկների 24 տոկոսը երիտասարդներ են, 13.3 տոկոսը` 
բարձրագույն կրթությամբ

ԵՐԵՎԱՆ 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը, 2015թ. հունիսի 1-ի դրությամբ, 83.6 հազար է, որից 57.1 հազարը կանայք են, 20.25 հազարը` երիտասարդներ:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ Զբաղվածության պետական գործակալությունից,  գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 88.9 տոկոսը  կամ 74.3 հազար մարդ:

Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 70.1 տոկոսը կամ 52.1 հազար մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 24 տոկոսը կամ 17.8 հազար մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձանցը՝ 3.2 տոկոսը կամ 2.4 հազար մարդ: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 47.6 տոկոս (35.4 հազար մարդ), որից երիտասարդները կազմում են 15 հազարը կամ 42.4 տոկոսը:

Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 13.3 տոկոս, թերի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողներինը` 19.3 տոկոս, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 6.1 տոկոս, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 52.4  տոկոս, հատուկ ընդհանուր կրթություն ունեցողները,  հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 8.9 տոկոս:

Մասնագիտական կրթություն ունեցողների մեջ մեծ թիվ են կազմում ճարտարագետները, մանկավարժները, բուժքույրերը, տեխնիկները, ֆինանսիստները, տնտեսագետները, իրավագետերը և այլ բանվորական մասնագիտացում ունեցողները: 

Ըստ տարիքային ցենզի` գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 23.9 տոկոս, 30-44 տարեկանները` 39.9  տոկոս, 45-54 տարեկանները` 21.1 տոկոս, 55-ից բարձր տարիքի անձինք` 15.1 տոկոս: Գործազուրկների  թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվականակը կազմում է 63.7 հազար անձ կամ 85.7 տոկոս:

2015թ. հունվար-մայիսին աշխատանքի է տեղավորվել 3750 աշխատանք փնտրող, որից 2475-ը` կին, 3185-ը` աշխատաշուկայում անմրցունակ անձ:  Աշխատանքի տեղավորվածներից 1367-ը երիտասարդներ են: Մայիսի ընթացքում գործակալություն է ներկայացվել 2152 թափուր աշխատատեղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]