Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահը ողջունել է «Հաղորդակցվել՝ հաղորդակցության ոլորտի բարեփոխման նպատակով» համաժողովի անցկացումը

ՀՀ Նախագահը ողջունել է «Հաղորդակցվել՝ հաղորդակցության ոլորտի 
բարեփոխման նպատակով» համաժողովի անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն հունիսի 29-ին ընդունել է հունիսի 29-30-ը Երևանում անցկացվող «Հաղորդակցվել՝ հաղորդակցության ոլորտի բարեփոխման նպատակով» համաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին:

Համաժողովը հրավիրվել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախաձեռնությամբ ու աջակցությամբ և անցկացվում է Լոնդոնի hաղորդակցությունների միջազգային ինստիտուտի ու Հայաստանի մալուխային հեռուստահեռարձակողների ասոցիացիայի կողմից: Մասնակցում են հեռահաղորդակցության ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների, հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող մարմինների, միջազգային կառույցների, ինչպես նաև Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների, հեռուստատեսային և ռադիո ընկերությունների, կաբելային հեռարձակում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահին ներկայացնելով համաժողովի կազմակերպման անհրաժեշտությունը և նպատակները՝ հյուրերը նշել են, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռուստատեսության, ռադիոյի, ինտերնետ ծառայությունների արագ զարգացման պայմաններում ակնհայտ է դառնում միջազգային մակարդակով փորձի փոխանակման և համագործակցության անհրաժեշտությունը: Հաղորդակցության միջազգային ինստիտուտի նախագահ Ֆաբիո Կոլոսանտին գոհունակությամբ է նշել, որ արդեն իսկ առաջին օրվա քննարկումների դրական տպավորություններ ունի, և սեմինարից մասնակիցների ակնկալիքներն արդարանում են: Նա հույս է հայտնել, որ մասնագիտական շրջանակների միջև նման օգտակար հանդիպումները կդառնան պարբերական:

Նախագահը ողջունել է պատվիրակությունների ղեկավարներին և Երևանում անցկացվող միջոցառումը՝ կարևորելով համաժողովի հիմքում դրված նպատակներն ու քննարկվող օրակարգային հարցերը, համաժողովի աշխատանքին մաղթել հաջողություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]