ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է, որ Թունիսում զոհվել է ռուս զբոսաշրջիկ
20:57, 29 Հունիս 2015
ՄՈՍԿՎԱ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Թունիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից մահացել է ռուս զբոսաշրջիկ: «Պարզվել է ՌԴքաղաքացի, 1961 թվականին ծնված Տ.Վ. Խոմենկոյի ինքնությունը, ով հանգստանում էր «Ռիո Իմպերիալ Մահրաբա» հյուրանոցում: Ներկա դրությամբ Թունիսում ՌԴ դեսպանությունն աշխատանքներ է տանում նրա դին հայրենիք տեղափոխելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Նաև հաստատվել է, որ զոհվածի դուստրը վիրահատվել է և գտնվում է բավարար վիճակում:
Մի քանի օր առաջ Թունիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել էին մի քանի տասնյակ զբոսաշրջիկներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում