1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵԽԽՎ-ում հայկական կողմը գերմարդկային ջանքերի արդյունքում է հասել հաջողության

ԵԽԽՎ-ում հայկական կողմը գերմարդկային ջանքերի արդյունքում է հասել 
հաջողության

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի(ԵԽԽՎ) նստաշրջանում հայկական կողմը համախմբված աշխատանք է կատարել: Հայաստանյան պատվիրակության համար այն ծանրաբեռնված ու պատասխանատու է եղել: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ձևավորվել էր եռամիասնություն, որտեղ միավորվել էին պատվիրակության, սփյուռքի հայկական կառույցների և ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցների ջանքերը: «Այս նստաշրջանում մեր լավագույն ձեռագիրը, աշխատանքային ոճը բոլոր հնարավոր ուժերի մասիմալ միավորումն էր` թե սփյուռքի կառույցների, թե ԱԳ աշխատակիցների, թե մեր պատվիրակության: Մեր պատվիրակությունը բաղկացած է ընդդիմադիր բոլոր ուժերի ներկացուցիչներից և ուզում եմ ընդգծել, որ մի թիմ դարձած ու համախմբված աշխատանք ենք կատարել»,-«Արմեպրես»-ի փոխանցմամբ` ասաց Հերմինե Նաղդալյանը:

Նրա խոսքով` «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցի նախագիծն ուներ գերնպատակ ոչ թե անդրադառնալ Ադրբեջանում ժողովրդավարության աղաղակող իրավիճակին, այլ դրանում ներառել «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և հարակից 7 շրջանների օկուպացիա» ձևակերպումը: Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ադրբեջանական կողմը զեկույցի քննարկման ավարտին չի թաքցրել իրենց հիմնական նպատակը: «Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը, երբ տեսավ, որ ամբողջությամբ կորցնում է այս կետերը, ասաց` ինչ ուզում եք ասեք ու գրեք, բայց այս նախադասությունը թող պահպանվի զեկույցում»,-հայտնեց Հերմինե Նաղդալյանը:

Հերմինե Նաղդալյանը մեկ առ մեկ նշեց պատվիրակության յուրաքանչյուր անդամի կատարած աշխատանքը, որի արդյունքում հնարավոր եղավ 85 կողմ, 75 դեմ ձայներով «Վեհաժողովը լիովին տեղյակ է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս 7 տարածքների բռնազավթման մասին, որը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերխնդիրն է» նախադասությունը փոխարինել  «Վեհաժողովը լիովին տեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերխնդիրն է» նախադասությամբ:
Պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ևս նկատեց, որ, անկախ բոլոր տարաձայնություններից, միջազգային հարթակներում հանդես են եկել որպես միասնական թիմ: «Մենք հասկանում էինք, որ անկախ նրանից, թե տվյալ փաստաթուղթը իրավական ուժ ունի, թե ոչ, դրանում չպետք է սպրդի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մի ձևակերպում, որը երբևէ չի եղել որևէ այլ միջազգային փաստաթղթում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը, անդրադառնալով այն խոսակցություններին, թե պատվիրակությունը չի կարողանում միջազգային այդ հարթակում արդյունավետ աշխատել, առաջարկեց իր տեղը այն անձին, ով կկարողանա ավելի լավ աշխատանք կատարել: «Եթե ՀՀ-ի խորհրդարանում կա մեկ պատգամավոր, որը վստահ է իր ուժերի վրա և կարող է Ադրբեջանի կողմից պատանդ վերցրված Եվրոպայի խորհրդում աշխատել ավելի լավ, ես պատրաստ եմ տեղս զիջել ավելի արդյունավետ աշխատող պատգամավորին: Մենք, ըստ էության, աշխատում ենք Մինի Մեջլիսի դուստր ձեռնարկությունում (Եվրոպայի խորհրդում- խմբ.)»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատվիրակության անդամ, ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ևս կարևորեց համատեղ աշխատանքը` նշելով, որ պետք էր այնտեղ գտնվել տեսնելու գործադրված գերմարդկային ջանքերը բոլորի կողմից: Նրա տեղեկացմամբ, երբ հայկական համատեղ ուժերով հասել են խորհրարանականների մեծամասնության հավանությանը, ադրբեջանահարակից երկրներից լոբիստներ էին «ներմուծվել» վեհաժողով` փորձելով ինչ-որ բան փոխել ստեղծված իրավիճակում, ինչը նրանց չի հաջողվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]