Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Օբամային հակազդել ալիևյան ագրեսիային

Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Օբամային հակազդել ալիևյան 
ագրեսիային

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է արել նախագահ Բարաք Օբամային խախտել լռությունն ալիևյան ագրեսիայի նկատմամբ: Հանձնախումբը նաև խստորեն քննադատել է Հայաստանի և Արցախի դեմ ուղղված Իլհամ Ալիևի ատելությամբ լցված հայտարարությունները և վերջերս ՀՀ նախիջևանյան սահմանին հրադադարի ռեժիմի խախտումը, որի հետևանքով հայ զինվոր էր զոհվել: «Փաստերն ավելի քան ակնառու են, ինչպես նաև Օբամայի վարչակազմի ապակառուցողական վարքագիծը, որով այն հրաժարվում է հակադրվել նախագահ Ալիևի ագրեսիային: Հունիսի 25-ին Ալիևը բացահայտ խոսեց Նախիջևանի սահմանի հարձակման մասին` հայտարարելով, թե Հայաստանն ադրբեջանական տարածք է: Մեկ օր անց, արձագանք չստանալով միջազգային հանրության կողմից, նա իրագործեց իր սպառնալիքները, որի հետևաքնով զոհվեց Արման Եփրեմյանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքով` ԱՄՆ-ը և ԵԱՀԿ-ն ձախողվել են ադրբեջանական ահագնացող ագրեսիային վճռական հակահարված տալու գործում:

Ադրբեջանական կողմը հունիսի 26-ին ժամը 18:30-ի սահմաններում ակտիվ կրակ է վարել ՀՀՆախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերիուղղությամբ`կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր: Հայկական կողմի պատասխան կրակիցհետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում ցավոք զոհվել էնաև ՀՀ ԶՈւզինծառայող շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը` ծնված 1987թ: Հատկանշական է, որ այդ հենակետերի հատվածում վերջին մեկ տարում կրակահերթերառհասարակ չէին եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am