Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Microsoft-ը կհրաժարվի գովազդային բիզնեսից եւ կկրճատի 1,2 հազար աշխատակիցների

Microsoft-ը կհրաժարվի գովազդային բիզնեսից եւ կկրճատի 1,2 հազար 
աշխատակիցների

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծրագրային ապահովման աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը՝ Microsoft ընկերությունը, մտադիր Է հրաժարվել այն ստորաբաժանումց, որը Համացանցում զբաղվում Է գովազդով, ինչպես նաեւ կրճատել դրանցում աշխատող շուրջ 1,2 հազար աշխատակիցների: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը:

Վերջինիս աղբյուրների տեղեկություններով՝ Microsoft-ի գովազդային գործարարության մի մասի նկատմամբ վերահսկողությունը կստանան AOL եւ AppNexus ինտերնետ-ընկերությունները: Գործարքավարության մանրամասնություններն առայժմ չեն հրապարակվում: Microsoft-ի աշխատակիցների մի մասը   կտեղափոխվի AOL եւ AppNexus, ոմանց կտեղափոխեն այլ պաշտոնների կամ կազատեն:  

Ինչպես նշել Է Bloomberg-ը, «ծրագրային ապահովման արտադրողը հրաժարվել Է իր կառույցների մի մասից, մինչդեռ դրա ղեկավար Սաթյա Նադելան փորձում Է աշխատանքը կենտրոնացնել երեք հանգուցային ուղղություններում. անձնական համակարգիչներ, ամպահարթաներ եւ բիզնես-գործունեության արտադրողականություն»: Գործակալության գնահատումներով՝ համակարգչային հսկայի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո Նադելան սկսել Է կրճատել այն ստորաբաժանումները, որոնք անհրաժեշտ չեն իր առաջադրած խնդիրների կատարման համար: Microsoft-ի ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում գործակալության հաղորդագրությունը: 

Mictosoft կորպորացիան 1975 թվակաանին հիմնել են Բիլ Գեյթսը եւ Փոլ Ալենը: Ներկայում այն խոշորագույն անդրազգային Էլեկտրոնային ընկերություններից մեկն Է, ծրագրային ապահովման արտադրության, ծառայությունների տրամադրման եւ անձնական համակարգիչների եւ սերվերների համար ինտերնետ-տեխնոլոգիաների մշակման բնագավառի համաշխարհային առաջատարներից մեկը: 2014 թվականի հունիսի դրությամբ Mictosoft-ի աշխատակիցների ընդհանուր թիվը կազմել Է շուրջ 128 հազար: Կենտրոնակայանը գտնվում Է Ռեդմոնդ քաղաքում (Վաշինգտոնի նահանգ), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]