1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ամերիկահայերը բողոքի ցույցի են դուրս եկել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջև

Ամերիկահայերը բողոքի ցույցի են դուրս եկել ԱՄՆ-ում Ադրբեջանի 
դեսպանատան առջև

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքի բնակիչները հունիսի 28-ին հավաքվել են Ադրբեջանի դեսպանատան դիմաց` բողոքելով ադրբեջանական ագրեսիայի դեմ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից` նշելով, որ հավաքը նվիրվել է ՀՀ Նախիջևանյան սահմանին հակառակորդի կրակոցից զոհված Արման Եփրեմյանի հիշատակին: «Մենք այսօր հավաքվել ենք Ադրբեջանի դեսպանատան դիմաց դատապարտելու Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի պարբերական հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ, ինչպես նաև` հիշելու Արման Եփրեմյանին և այն երիտասարդ կանանց և տղամարդկանց, ովքեր մեծ զոհողություններ են կատարել հայրենիքին` խաղաղություն և ազատություն, Կովկասի տարածաշրջանում` կայունություն ապահովելու համար»,- ասել է ՀՅԴ Սեբուհ կոմիտեի նախագահ Արամ Սաֆարյանը:

Նրա համոզմամբ` ոչ մի պետական հարաբերություն կամ Առաջին Եվրոպական խաղերի հյուրըկալումը չի կարող սքողել ադրբեջանական բռնությունները լրագրողների, իրավապաշտպան ակտիվիստների դեմ, շարունակական խախտումներն ու բռնությունները շփման գծում և հայ-արդբեջանական սահմանին:

ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է դատապարտի Ադրբեջանի նախագահ Ալիևի հայատյաց գործելաոճը, իսկ Եվրոպական օլիմպիական հանձնաժողովը և սպորտային մյուս միջազգային կազմակերպությունները չպետք է թույլ տան բռնակալին մարզիկներին օգտագործել իր ոճրագործությունները, մարդու իրավունքների ոտնձգությունները քողարկելու համար:

Ադրբեջանական կողմը հունիսի 26-ին ժամը 18:30-ի սահմաններում ակտիվ կրակ է վարել ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերիուղղությամբ`կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր: Հայկական կողմի պատասխան կրակիցհետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում ցավոք զոհվել էնաև ՀՀ ԶՈւզինծառայող շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը` ծնված 1987թ:Հատկանշական է, որ այդ հենակետերի հատվածում վերջին մեկ տարում կրակահերթերառհասարակ չէին եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]