1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բաքվի Եվրոպական խաղերից ստացված ցածր եկամուտը դրանց անհետաքրքրության ապացույցն է

Բաքվի Եվրոպական խաղերից ստացված ցածր եկամուտը դրանց 
անհետաքրքրության ապացույցն է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովի հայտարարությունն այն մասին, որ Բաքվում հունիսի 12-28-ն անցկացված Եվրոպական խաղերի գործադիր կոմիտեի գործունեությունից ստացված եկամուտը չի գերազանցում 15-17 մլն մանաթը (մոտ 8-10 մլն ԱՄՆ դոլար), խոսում է  դրանց նկատմամբ չնչին միջազգային հետաքրրքության մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրան»-ի հետ զրույցում հայտարարել է «Հանրապետական այլընտրանք» (ՌԵԱԼ) շարժման գործադիր քարտուղար, տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին: Նրա խոսքով` խոսքը երեք աղբյուրներից` տոմսերի վաճառքից, հեռարձակման իրավունքից եւ հովանավորչական օգնությունից ստացված եկամուտների մասին է:

Համեմատության համար նա նշել է, որ Լոնդոնյան Օլիմպիական խաղերի միայն երկու հովանավորներ` կորեական «ԿԻԱ» եւ «Հունդաի» ընկերությունները նման իրավունք ստանալու համար կազմակերպիչներին 150 մլն դոլար են վճարել: Ես 400 մլն դոլար եկամուտ է ստացվել զբոսաշրջությունից:

Նա ասել է, որ զբոսարջիկներ ներգրավելու տեսակետից Ադրբեջանը ոչ արդյունավետ քաղաքականություն է վարում, քանի որ Բաքվում գործող բոլոր հյուրանոցները խիստ թանկարժեք են: Բացի այդ, Ադրբեջանը զբոսաշրջիկների համար բարդություններ է ստեղծում խիստ վիզային ռեժիմի պատճառով:

Պաշտոնական տվյալներով` Բաքվի Եվրոպական խաղերի միայն օպերացիոն ծախսերը (առանց սպորտային ենթակառուցվածքների շինարարության) կազմել են մեկ միլիարդից ավելի մանաթ:

Bne.eu պարբերականը մարտի 2-ին գրել էր, որ Բաքվում առաջին Եվրոպական խաղերը կարժենան 8 մլրդ ԱՄՆ դոլար: Միջազգային եւ ադրբեջանական վերլուծական կենտրոնների տվյալներով` Բաքվում անցկացված խաղերի վրա Ադրբեջանը ծախսել է մոտ 10 մլրդ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]