Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լոնդոնում հակաահաբեկչական խոշոր վարժանքներ են անցկացվում

Լոնդոնում հակաահաբեկչական խոշոր վարժանքներ են անցկացվում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում հակաահաբեկչական լայնածավալ վարժանքներ են սկսվել, որոնց մասնակցում են ոստիկանության հազարից ավելի աշխատակիցներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սքոթլենդ-Յարդի ներկայացուցիչը:

Բացի ոստիկաններից, վարժանքներում ներգրավված են քաղաքի արտակարգ ծառայությունների, տրանսպորտային վարչության եւ պաշտպանության նախարարության աշխատակիցներ:

Վարժանքների նպատակն Է ստուգել՝ իրավապահպան մարմինները պատրաստ են արդյոք դիմագրավելու հրաձգային զենքի օգտագործմամբ ահաբեկչական գործողությունը, որպիսին  ընդամենը մի քանի օր առաջ  տեղի ունեցավ Թունիսում եւ մինչեւ 30 բրիտանացիների կյանք խլեց: 

«Ներկայիս վարժանքները պետք Է բարձրացնեն ահաբեկչական սպառնալիքին հակազդելու մեր պատրաստվածությունը»,-հայտնել Է Սքոթլենդ-Յարդի ղեկավար սըր Բեռնարդ Հոգան Հոուն:

Ոստիկանությունում նշում են, որ վարժանքները նախապատրաստվում Էին «վեց ամսվա ընթացքում» եւ Թունիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության «անմիջական արձագանքը չեն»: Միեւնույն ժամանակ Սքոթլենդ-Յարդում ընդգծում են, որ այդ գրոհը, ինչպես եւ Charlie Hebdo-ի խմբագրության վրա կատարված հարձակումը եւ Սիդնեյում պատանդների առեւանգումը, ազդել Է վարժանքների բնույթի վրա: Վարժանքների սցենարի համաձայն՝ մի քանի զինյալները հարձակում են  կատարում քաղաքի օբյեկտներից մեկի վրա, ինչից հետո փորձում են թաքնվել մետրոպոլիտենի համակարգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]