Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հրեական համայնքը և հայ պաշտոնյաները Երեւանում նշեցին Իսրայելի անկախության 67-րդ տարեդարձը

Հրեական համայնքը և հայ պաշտոնյաները Երեւանում նշեցին Իսրայելի 
անկախության 67-րդ տարեդարձը

ԵՐԵՎԱՆ 30 ՀՈՒՆԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Իսրայելի անկախության 67-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը, հայ բարձրաստիճան պաշտոնյաների եւ հրեական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, մեկնարկեց երկու երկրների օրհներգերով եւ բարեմաղթանքներով՝:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մայրոմը ելույթի ժամանակ նշեց, որ 66 տարի առաջ Իսրայել պետության կայացմամբ տեղի ունեցավ հրեական ազգային ինքնիշխանությանն վերածնունդը: «Իր գոյատեւման համար Իսրայելն անցել է պատերազմների եւ չդադարող հարձակումների միջով, սակայն կարողացել է ստեղծել ժողովրդավարության մոդել: Իսրայելի ժողովրդի ձգտումն է հասնել խաղաղության հարևան Պաղեստինի հետէ»,- միջոցառմանն ասաց դեսպանը:

Խոսելով հայ-իսրայելական հարաբերությունների մասին` դեսպանը կարեւորեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի այցերն Իսրայել, նաեւ Քնեսեթի երկու պատգամավորների մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը:

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ նշեց, որ հարաբերությունները ջերմ են եւ բարեկամական: Իսկ հարաբերությունների էլ ավելի զարգացման համար չկա որեւէ լուրջ խոչընդոտ: Զաքարյանի խոսքերով, երկու երկրներն ունեն գաղափարական ու հոգեբանական, մշակութային նմանություններ եւ կապեր, իսկ երկու երկրների ժողովուրդներին կապում է համընդհանուր ցավն ու անարդարության դեմ պայքարը: Իր ելույթում Զաքարյանը նաեւ շնորհակալություն հայտնեց իսրայելցի պատմաբաններին եւ ցեղասպանագետներին, ովքեր իրենց մեծ ներդրումն են ունեցել Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրությանը ներկայացնելու գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]