Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հունաստանը սահմանված ժամկետում չվճարեց ԱՄՀ-ի հանդեպ իր պարտքը

Հունաստանը սահմանված ժամկետում չվճարեց ԱՄՀ-ի հանդեպ իր պարտքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) պաշտոնապես հավաստել Է, որ Հունաստանը ժամանակին չի վճարել 1,6 միլիարդ եվրոյի (1,8 միլիարդ դոլարի) չափով պարտքն այն բանից հետո, երբ եվրոգոտու ֆինանսների նախարարները հրաժարվել են երկարաձգել ֆինանսական օգնության ծրագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Մենք գործադիր խորհրդին հայտնել ենք, որ Հունաստանն այժմ ունի պարտքի վճարման ուշացում եւ կարող Է ԱՄՀ-ի ֆինանսավորում ստանալ սոսկ այն բանից հետո, երբ պարտքը վճարվի»,- ասել Է ԱՄՀ-ի ներկայացուցիչ Ջերի Ռայսը:   

Միեւնույն ժամանակ եվրոգոտու նախարարները հայտարարել են, որ կքննարկեն ճգնաժամից դուրս գալու նոր պլանի վերաբերյալ Հունաստանի առաջարկությունը:

Հունաստանն առաջին զարգացած երկիրն Է, որը չկարողացավ մարել ԱՄՀ-ի վարկերը եւ այժմ պաշտոնապես պարտքի վճարման ուշացում ունի:  

Կասկածներ են հայտնվում, որ վերջին հաշվով դա կարող Է հանգեցնել պարտազանցման եւ եվրոգոտուց Հունաստանի դուրս գալուն: Վճարման ժամկետի լրանալուց մի քանի ժամ առաջ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը խնդրել Է գործող ծրագրի կարճաժամկետ երկարաձգում եւ առաջարկել Է ճգնաժամից դուրս գալու երկամյա պլան:

Ավելի վաղ Եվրախմբի ղեկավար Երուն Դեյսելբլումն ասել Է, որ Հունաստանի օգնության ծրագրի երկարաձգումը՝ հաշվի առնելով այն, որ Աթենքը հրաժարվում Է ընդունել եվրոպական առաջարկությունները, իսկական խելացնորություն կլիներ:

Եվրոգոտու մյուս նախարարների հետ կայացած զրույցից հետո նա  հավելել Է, որ օգնության նոր ծրագրի վերաբերյալ Հունաստանի խնդրանքը կքննարկվի:

Լուսանկարը` Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]