1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիան միակողմանիորեն չեղյալ է համարել զինադադարը. PKK

Թուրքիան միակողմանիորեն չեղյալ է համարել զինադադարը. PKK

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) հայտարարել է այն մասին, որ երկրի զինված ուժերի կողմից քրդական զինյալների դիրքերի ռմբակոծմամբ երկիրը պաշտոնապես վերջ է դնում թուրք-քրդական զինադադարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

PKK-ի ռազմական թևերից մեկը՝ «Ժողովրդի պաշտպանության ուժեր»-ը (HPG) հայտարարել է, որ Թուրքիայի Զինված ուժերի կողմից Դաղլըջայի Ավաշին շրջանի ռմբակոծման արդյունքում թեպետ զոհեր չեն եղել, սակայն դա ազդանշան էր, որ թուրք-քրդական զինադադարն ավարտված է: «Մինչ օրս զինադադարի պայմանները պարբերաբար խախտող թուրքական բանակն այս վերջին ռմբակոծմամբ միակողմանիորեն ամբողջությամբ չեղյալ է դարձրել գործող զինադադարը», - ասվում է HPG հայտարարության մեջ՝ նշելով, որ վերջին տարիների ընթացքում սա առաջին նմանօրինակ հարձակումն էր քուրդ զինյալների վրա:

Թուրք-քրդական հաշտեցման գործընթացը սկսվել է 2013 թվականի մարտի 21-ին քրդական Նովրուզ տոնակատարության ժամանակ Աբդուլլա Օջալանի արած հայտարարությամբ, որով քրդերի առաջնորդը կոչ արեց քուրդ զինյալներին դադարեցնել զինված պայքարը և լքել Թուրքիայի տարածքը: Մայիսի 8-ից սկսած` քուրդ զինյալները սկսեցին լքել երկրի տարածքը: Նախատեսվում էր, որ մինչև սեպտեմբեր երկրում քուրդ զինյալներ այլևս չեն լինի: Սակայն թուրք-քրդական հաշտեցման գործընթացը հետագայում մտավ փակուղի: Քրդական կողմը մեղադրեց Թուրքիայի իշխանություններին անգործության և իրենց առջև դրված նախապայմանները չիրականացնելու մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]