Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աշոտյանը կարևորում է նոր տեխնոլոգիաների օգտագործումը կրթության ոլորտում

Աշոտյանը կարևորում է նոր տեխնոլոգիաների օգտագործումը կրթության 
ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավանդական մանկավարժությանը զուգահեռ այսօրվա դարաշրջանում շատ կարևոր է օգտագործել տեխնոլոգիական նոր հնարավորությունները:  Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Մենք երկար տարիներ է, ինչ համալրում, ստեղծում, զարգացնում ենք հայալեզու կրթական բովանդակությունը: Ինտերնետով այսօր հասանելի է ինչպես դասական կրթական բովանդակությունը՝ դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ, շտեմարաններ և այլն, այնպես էլ այլընտրանքային ինտերակտիվ հայալեզու կրթական ծրագրերը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքով՝ այսօր աշխարհագրական պատնեշները, բյուրոկրատական խնդիրները շատ հեշտ է հաղթահարել՝ ունենալով համացանցային հնարավորություններ և հայալեզու կրթական բովանդակություն:

«Մենք ստեղծել ենք բազմաթիվ շտեմարաններ, հարյուրավոր գրքեր, մեթոդական ձեռնարկներ, որոնք հասանելի են առցանց: Չփոխարինելով ավանդական մանկավարժական, կրթական կազմակերպման մեթոդները, այլ համալրելով դրանք՝ ավելի դյուրին և հետաքրքիր է դառնում դասապրոցես կազմակերպելը»,-նշեց նա:

Արմեն Աշոտյանը շեշտեց, որ հայերեն սովորելը պետք է լինի հետաքրքիր և մոդայիկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]