1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Նաջարյանների ընտանիքի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ 
Նաջարյանների ընտանիքի անդամներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 1-ին ընդունել է ամերիկահայ բարերարներ Նաջարյանների ընտանիքի անդամներին՝ բժիշկ-բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյաններին, նրանց որդուն՝ Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին, նրա կնոջը և որդուն՝ Պալմիրա և Քրիստոֆեր Նաջարյաններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բարեգործական և մարդասիրական գործունեության համար բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյաններին Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է իրենց գործունեությամբ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Հայաստանում և Արցախում հայտնի բժիշկ-բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյաններին ու նրանց ընտանիքի անդամներին, շնորհակալություն հայտնել մեր ժողովրդի համար ամենադժվար պահերին՝ սկսած 1988թ. ավերիչ երկրաշարժից մինչև արցախյան ազատամարտի տարիներ, երբ վտանգելով իրենց կյանքը նրանք աշխատում էին խրամատներում և վրաններում՝ փրկելով հարյուրավոր զինվորների կյանքեր, մշտապես հայրենիքին զորավիգ լինելու, Հայաստանին ու Արցախին իրենց մասնագիտական գիտելիքներով և կարողություններով, մեծաթիվ նվիրատվություններով աջակցելու համար: Նախագահն ընդգծել է, որ մեր ժողովուրդը ամերիկահայ բարերարների հայրենանվեր գործունեությունը չափազանց բարձր է գնահատում:

Նաջարյանների ընտանիքի անդամները շնորհակալություն են հայտնել ՀՀ Նախագահին՝ հայրենիքի բարձր պարգևին իրենց արժանացնելու համար, նշել, որ մեծ պատիվ և պատասխանատվություն է նման պարգև ստանալը և վստահեցրել են, որ այսուհետ էլ շարունակելու են ամուր պահել կապը Մայր հայրենիքի հետ՝ իրենց հնարավորությունների չափով օգտակար լինելով Հայաստանին ու հայ ժողովրդին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]