Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ազգայնական շարժում»-ը մերժել է Էրդողանի կուսակցության հետ կոալիցիա կազմելու առաջարկը

«Ազգայնական շարժում»-ը մերժել է Էրդողանի                       կուսակցության 
հետ կոալիցիա կազմելու առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դեւլեթ Բահչելին դեմ է հանդես եկել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ կոալիցիոն կառավարություն ստեղծելու առաջարկին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով TRTHaber-ը, Բահչելին հայտարարել է, որ ԱԶԿ-ի հետ կոալիցիա ստեղծելու մասին խոսք անգամ չի կարող լինել:

Հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համանախագահությամբ 2002 թվականին իշխանության եկած ԱԶԿ-ն հավաքել է ընտրողների ձայների  40,9 տոկոսը, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը` 25 տոկոսը, ԱՇԿ-ն` 16,3 տոկոսը եւ քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) 13,1 տոկոսը:

Ավելի վաղ Բահչելին հայտարարել էր, որ կարող է գնալ ԱԶԿ-ի հետ կոալիցիոն կառավարության ստեղծմանը, եթե իրենց վստահվի երկրի խորհրդարանի խոսնակի,  8 նախարարների, այդ թվում արտգործնախարարի եւ երկու փոխվարչապետերի պաշտոննները: Բացի այդ, Բահչելին նշել էր, որ ԱԶԿ-ն պետք է ընդունի ԱՇԿ-ի ազգայնական սկզբունքները, վերջ պետք է դրվի քրդական խնդրի լուծման գործընթացին Թուրքիայում, որպես երկրի նախագահ՝ Էրդողանը պետք է ենթարկվի սահմանադրության պահանջներին եւ ներկայիս նորակառույց նախագահական պալատից վերադառնա նախկին` Չանքայա պալատ:

Բահչելին նաեւ ընդգծել էր, որ Էրդողանը պետք է համաձայնվի 2013 թվականի դեկտեմբերի 17-ի սկանդալի ժամանակ կոռուպցիայի եւ ապօրինությունների մեջ խայտառակված նախկին 4 նախարարների դեմ քրեական գործ բացելու պահանջին:

Եթե մինչեւ հուլիսի 14-ը Թուրքիայում նոր կառավարություն չձեւավորվի, ապա այդ երկրում նոր խորհրդարանական ընտրություններ պետք է հայտարարվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]