Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հունաստանի հանրաքվեն կօգնի ելք գտնել ճգնաժամից. Քրիստին Լագարդ

Հունաստանի հանրաքվեն կօգնի ելք գտնել ճգնաժամից. Քրիստին Լագարդ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը հույս է հայտնել, որ Հունաստանում հուլիսի 5-ին նշանակված հանրաքվեի արդյունքները կօգնեն ելք գտնել երկրում տիրող ճգնաժամից եւ պարզել տնտեսական իրադրությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Լագարդը պնդում է բարեփոխումների անցկացումը, որոնց, նրա կարծիքով. Աթենքը պետք է համաձայնի նախքան Հունաստանի վարկատուները նոր վարկաբաժին կառաջարկեն նրան:

Մինչդեռ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հուլիսի 1-ին ազգին հղած ուղերձում կոչ է արել համաքաղաքացիներին՝ հանրաքվեում դեմ քվեարկել Եվրոպայի կողմից առաջարկված խիստ խնայողության միջոցառումներին:

Իր դիրքորոշումը Ցիպրասը հիմնավորել է նրանով, որ եվրոգոտու գործող առաջարկն ընդունելուց հրաժարվելը կօգնի Հունաստանին՝ ավելի լավ պայմաններ ստանալ բանակցություններում: Ցիպրասը որպես օրինակ է բերել Լիսաբոնի համաձայնագրի վավերացումից Իռլանդիայի հրաժարման հետ կապված իրադրությունը, ինչը Իռլանդիային թույլ տվեց հասնել ավելի լավ պայմանների:

Վարչապետը հավելել է, թե նրանք, ովքեր խոսում են վարկատուների ընթացիկ առաջարկից հրաժարվելու դեպքում եվրոգոտուց Հունաստանի անխուսափելի դուրս գալու մասին, ստում են: «Հուլիսի 5-ի հանրաքվեն կասկածի տակ չի դնում եվրոգոտուն երկրի անդամակցությունը»,- ասել է Ցիպրասը:

Լուսանկարը`AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]