Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հուլիսյան գիշերային երկինքը լիալուսինը կլուսավորի երկու անգամ

Հուլիսյան գիշերային երկինքը լիալուսինը կլուսավորի երկու անգամ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստղագիտական առումով հուլիսը կառանձնանա առանձնահատուկ երևույթով՝ երկու լիալուսիններով, ինչը տեղի է ունենում ընդհամենը մի քանի տարին մեկ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը: «Նման երևույթը հազվադեպ է նրանով, որ լիալուսինը քսանութ օրվա պարբերություն ունի, և որպեսզի մեկ ամսում երկու անգամ  լիալուսին երևա, երևույթը պետք է դիտվի ամսվա առաջին և վերջին օրերը: Մոտավոր հաշվարկով նման երևույթի կրկնությունը հնարավոր է 28 ամիսը մեկ», - ասաց Արեգ Միքայելյանը: Այս տարի կրկնակի լիալուսին առաջինը երևաց հուլիսի 2-ի գիշերը, իսկ երկրորդը` «Կապույտ լիալուսինը», կնկատվի հուլիսի 31-ին:

«Մեկ ամսում երկրորդ լիալուսինն անվանում են «Կապույտ լիալուսին»: Իրականում այդ ժամանակ լիալուսինը կապույտ չի, և այդ անվանումը ուղղակի բառախախաղի և տառադարձման արդյունք է: Անկախ ամենից, նման երևույթը գիտական առումով ոչ մի առանձնահատուկ ազդեցություն չի թողնի երկրի վրա: Ուղղակի, ինչպես և միշտ, լիալուսնի դեպքում պետք է մի փոքր ավելի զգոն լինել», - նշեց Արեգ Միքայելյանը:

Ավանդության համաձայն` հուլիսյան լիալուսինը հին հնդկացիները անվանել են «Արուների լիալուսին», քանի որ այդ ժամանակ արու եղջերուների մոտ սկսում էին աճել նոր եղջերուները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]