1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հունաստանն օրական մինչեւ 50 հազար զբոսաշրջիկ Է կորցնում. իշխանություններ

Հունաստանն օրական մինչեւ 50 հազար զբոսաշրջիկ Է կորցնում. իշխանություններ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի հյուրանոցներ ժամանել ցանկացող զբոսաշրջիկների թիվը մեկ օրվա հաշվարկով 50 հազարով նվազել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հայտնել Է երկրի զբոսաշրջության կարգավորիչի ներկայացուցիչ Անդրեաս Անդրեադիսը:

Պաշտոնյայի խոսքով՝ եթե նման միտումը պահպանվի, սաստիկ կտուժի նաեւ երկրի աշխատանքի շուկան՝ Հունաստանի համախառն ներքին արդյունքի համար զբոսաշրջության կարեւորության պատճառով:

Երկրում տիրող տնտեսական ճգնաժամի պատճառով հույներն իրենք Էլ սկսել են շատ ավելի քիչ ծախսել արձակուրդների համար: 

Փորձագետներից ոմանք երկյուղ են կրում, որ հաշիվների զանգվածային չվճարումների պատճառով կարող են խնդիրներ ծագել Հունաստանի ռեստորաններին մթերքների մատակարարման հարցում: Զբոսաշրջիկները նաեւ գանգատվում են Հունաստանում կանխիկ դրամ հանելու եւ բանկային քարտերով վճարումներ կատարելու հետ կապված դժվարություններից:

Հունաստանի քաղաքացիների համար ներկայումս գործում Է կանխիկ դրամ հանելու՝ օրական 60 եվրո սահմանաքանակ, սակայն օտարերկրացի զբոսաշրջիկների վրա այս սահմանափակումը չի տարածվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]