Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կրասնոդարում բացվում Է գինեգործության սեւծովյան միջազգային երկրորդ համաժողովը

Կրասնոդարում բացվում Է գինեգործության սեւծովյան միջազգային երկրորդ համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրասնոդարում հուլիսի 2-ին աշխատանքն Է սկսում գինեգործության սեւծովյան միջազգային երկրորդ համաժողովը, որին կմասնակցեն 12 երկրների գինեգործության ճյուղի 250-ից ավելի ղեկավարներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են կազմակերպիչները:

Գինեգործության սեւծովյան առաջին համաժողովը տեղի Է ունեցել Գագաուզիայում՝ Մոլդովայի տարածաշրջանում, որը խաղողի տնկիների ցուցանիշով ռեկորդակիր Է Արեւելյան ու Կենտրոնական Եվրոպայում եւ գործնականում ամբողջությամբ կախված Է գինու արտադրությունից: Այս անգամ կազմակերպիչներն այն անցկացնում են Կրասնոդարի երկրամասում, որն արտադրում Է ռուսական ամբողջ գինու կեսը եւ հեռանկարում կարող Է հավասարվել աշխարհի առաջատար գինեգործական տարածաշրջաններին:

«Եթե առաջին համաժողովը հավաքեց 150 մասնակիցների, ապա Կուբանի մայրաքաղաքում կայանալիք միջոցառումը գրավել Է 12 երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ալբանիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Թուրքիայի, Ուկրաինայի գինեգործական ճյուղի 250-ից ավելի ղեկավարների ուշադրությունը»,-ասված Է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ համաժողովի խնդիրը «միջպետական հարաբերությունների զարգացումն Է գինեգործության ոլորտում եւ սեւծովյան արտադրողների շահերի պաշտպանությունը Եվրասիական տնտեսական միության շուկայում»: Համաժողովի անցկացման նախաձեռնությունը հիմնված Է գինեգործության այսպես կոչված սեւծովյան կլաստերի ստեղծման պատմական, աշխարհագրական ու տնտեսական նախադրյալների վրա:

«Ավելացնելով ներդրումները սեփական խաղողագործության եւ գինեգործության մեջ՝ Ռուսաստանն իր աշխարհագրական հարեւաններին ու գործընկերներին առաջարկում Է համագործակցություն, որը կնպաստի սեւծովյան տարածաշրջանում գինու ավանդական արտադրողների վերածնմանը, նրանց շուկայական հենարան կտա Հին եւ նոր աշխարհի արտադրողների հետ մրցակցային դիմակայության մեջ»,-ասված Է մամուլի տեղեկագրում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]