1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հանրակրթական եւս 100 դպրոցում կդասավանդվի «Ազգային երգ ու պար» առարկան

Հանրակրթական եւս 100 դպրոցում կդասավանդվի «Ազգային երգ ու պար» 
առարկան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն հրաման է ստորագրել 2015-2016 ուսումնական տարվանից «Ազգային երգ ու պար» առարկան Հայաստանի Հանրապետության ևս 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում  ներդնելու վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության եւ գիտության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առարկայի դասավանդման ծրագրում ընդգրկվել է  յուրաքանչյուր մարզից 5-ական և  Երևանից 50 դպրոց: «Ազգային երգ ու պար» առարկան ներդրվել է 2014-2015 ուսումնական  տարվա սկզբին,  հանրապետության 13 դպրոցներում: Առարկայի ուսուցումը նախատեսված է միջին դպրոցում՝ սկսվում է հինգերորդ դասարանից և ավարտվում յոթերորդ դասարանում:

«Ազգային երգ ու պար» առարկայի  տարեվերջյան հաշվետու համերգի ժամանակ,   ՀՀ ԿԳ նախարարն իր ելույթում նշել էր, որ առարկայի փորձարկման առաջին փուլը հաջողված է եղել և  դպրոցները խանդավառությամբ են ընդունել: Նախարարը նշել էր նաև, որ այս մեկ տարվա ընթացքում ՀՀ ԿԳՆ բազմաթիվ դիմում հայտեր է ստացել տարբեր դպրոցներից՝  «Ազգային երգ ու պար» առարկան իրենց մոտ նույնպես ներդնելու վերաբերյալ: Հաշվի առնելով  դպրոցների հետաքրքրությունը նոր առարկայի հանդեպ, ինչպես կադրերի և համապատասխան պայմանների առկայությունը, ԿԳ նախարարը որոշել է հաջողված փորձը ընդլայնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]