1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանը ՌԴ-ից ռազմական տեխնիկա է ստանում գործարանային գներով

Հայաստանը ՌԴ-ից ռազմական տեխնիկա է ստանում գործարանային գներով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Բելառուսը միակ երկրներն են, որոնք Ռուսաստանից գերժամանակակից ռազմական տեխնիկա են ստանում գործարանային գներով: Ազգային ժողովում ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Շատ կարևոր վարկային համաձայնագիր ենք քննարկում, և ես ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել այն հանգամանքը, որ այս համաձայնագրով նախատեսվող գումարները, որով մենք Ռուսաստանից ձեռք ենք բերելու գերժամանակակից զինտեխնիկա, գնալու են անմիջապես այդ զինտեխնիկան արտադրող ձեռնարկություն: Մենք վաղուց ասել ենք, որ բացի Հայաստանից միայն Բելառուսն է, որ Ռուսաստանից գործարանային գներով գերժամանակակից ռազմական տեխնիկա է ստանում: Այս համաձայնագրով Հայաստանը Ռուսաստանից գերժամանակակից ռազմական տեխնիկա ստանալու հնարավորություն է ստանալու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց Մինասյանը:

Գագիկ Մինասյանը նաև հավելեց, որ Հայաստանը ՌԴ-ից զենք է ստանում այն գներով, որոնցով այդ զենքը ձեռք է բերում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Նա պատգամավորներին հատնեց, որ համաձայնագրի հավելվածներից մեկում կա այն զենքերի գաղտնի ցանկը, որոնք ՀՀ-ն ձեռք է բերելու ՌԴ-ից վարկային համաձայնագրով նախատեսված 200 միլիոն ԱՄՆ դոլարով:

Պատգամավորը նաև նշեց, որ վարկային համաձայնագիրն առանձնահատուկ է նրանով, որ առաջին երեք տարիների ընթացքում մարվելու են միայն տոկոսադրույքները, իսկ դրանից հետո 10 տարվա ընթացքում մարվելու է մայր գումարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]