Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հիլարի Քլինթոնն արդեն 45 մլն դոլար Է հավաքել իր նախընտրական արշավի համար

Հիլարի Քլինթոնն արդեն 45 մլն դոլար Է հավաքել իր նախընտրական արշավի համար

 ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը Դեմոկրատական կուսակցությունից հավակնում Է առաջադրվել երկրի նախագահի թեկնածու, արդեն մոտավորապես 45 մլն դոլար նվիրատվություններ Է հանգանակել իր նախընտրական արշավի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են նրա պաշտոնական ներկայացուցիչները:

Միջոցների հանգանակումը սկսվել Է ապրիլի կեսերից, երբ Քլինթոնն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց իր նախագահական հավակնությունների մասին: Նվիրատվությունների մոտավորապես 91 տոկոսն ստացվել Է 100-ական դոլարի փոխանցմամբ:

New York Times թերթի գնահատմամբ՝ այս ոչ վերջնական արդյունքն ամենատպավորիչներից մեկն Է ԱՄՆ-ի բարձրագույն պետական պաշտոնի թեկնածուների համար: Հրատարակություն տվյալներով՝ նախընտրական արշավին մասնակցող մյուս քաղաքական գործիչներից ոչ մեկին դեռ չի հաջողվել հավաքել այսքան շատ նվիրատվություններ:  

«Սա ընդգծում Է, որ դեմոկրատների թվում Քլինթոնն Է խաղում  առաջատար դերը»,-նշում Է թերթը:

Ինչպես վկայում են CNN հեռուստաընկերության եւ ORC հետազոտական ծառայության անցկացրած սոցիոլոգիական հարցման՝ հուլիսի 1-ին հրապարակված արդյունքները, Հիլարի Քլինթոնը, ինչպես նաեւ Ֆլորիդայի նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը ներկայում առավել մեծ ժողովրդականությունն են վայելում 2016 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնոորդների թվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]