Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հոլիվուդը ձեռնամուխ Է եղել «Մոնոպոլիա» հանրաճանաչ խաղի Էկրանավորմանը

Հոլիվուդը ձեռնամուխ Է եղել «Մոնոպոլիա» հանրաճանաչ խաղի Էկրանավորմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդը ձեռնամուխ Է եղել «Մոնոպոլիա» սեղանի հանրաճանաչ խաղի Էկրանավորման ծրագրի իրականացմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին:

«Սցենարի ստեղծումը հանձնարարվել Է նորզելանդացի Էնդրյու Նիկոլին»,- հայտնել Է հրատարակությունը: Նա մեծ հռչակ ձեռք բերեց «Թրումանի շոուն» ֆիլմի սցենարի համար, որտեղ գլխավոր դերը խաղացել Է Ջիմ Քերին: Իր աշխատանքի համար Նիկոլը ներկայացվել Էր «Օսկար» մրցանակի:   

Նոր կինոնկարի աշխատանքային անվանումը «Մոնոպոլիա» Է: Այն պատմում Է մի պատանու մասին, որը կյանքում հաջողության  Է հասնում եւ բանտից ու շատ բաներից խուսափում այս խաղի շնորհիվ:

Կինոնկարի նկարահանումները պետք Է սկսվեն ընթացիկ տարվա ամենավերջին: Կինոնկարի ստեղծման նախաձեռնողներն են սեղանի խաղն արտադրողը՝ Hasbro ընկերությունը, եւ Հոլիվուդի Lionsgate կինոստուդիան: Ֆիլմի ռեժիսորն առայժմ հաստատված չԷ: Սակայն հայտնի Է, որ ավելի վաղ «Մոնոպոլիայի» նկատմամբ հետաքրքրություն Է դրսեւորել բրիտանացի հայտնի վարպետ Ռիդլի Սքոթը:  

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, անցյալ դարում ԱՄՆ-ում ստեղծված «Մոնոպոլիա» խաղը, որը դասվում Է տնտեսական խաղերի կարգին, այսօր Էլ շատ մեծ ժողովրդականություն վայելող ընտանեկան խաղ Է մնում աշխարհի շատ երկրներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]