Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եգիպտոսում ավելի քան 100 ապստամբներ են սպանվել

Եգիպտոսում ավելի քան 100 ապստամբներ են սպանվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական գործողությունների արդյունքում Եգիպտոսի Սինա թերակղզում ավելի քան 100 ապստամբներ են սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական  լրատվամիջոցները, ռազմական գործողությունների ժամանակ եգիպտական ուժերի 17 անդամներ են զոհվել: Ռազմական գործողություններն իրականացվել են ի պատասխան եգիպտական ուժերի վրա գործած հարձակումների՝ Շեյխ Զույեդ և Ռաֆահ քաղաքներում: Հարձակման էին ենթարկվել 15 հենակետեր:

Ռազմական գործողություններին մասնակցել են օդային և ցամաքային ուժերը: Ռազմական ուղղաթիռների և կործանիչների ռմբակոծության հետևանքով աելի քան 20 տրանսպորտային միջոցներ են ոչնչացվել, որոնք ապատկանում էին ահաբեկիչներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]