Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գավառի թատրոնի շենքի շինարարությունն ավարտելու համար կպահանջվի եւս 350 միլիոն դրամ

Գավառի թատրոնի շենքի շինարարությունն ավարտելու համար կպահանջվի եւս 350 միլիոն դրամ

ԳԱՎԱՌ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի Լ. Քալանթարի անվան պետթատրոնի շենքի շինարարության համար ՀՀ կառավարությունը 2014-15 թվականնների ընթացքում հատկացրել է 235 միլիոն դրամ, որով իրականացվել է շինարարական աշխատանքների մի մասը, շենքի կառուցումը շարունակվում է նաեւ այժմ, սակայն աշխատանքներն ավարտին հասցնելու համար կպահանջվի եւս 350 միլիոն դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց շինարարական աշխատանքներ իրականացնող «Բազալտշին» արտադրական կոոպերատիվի տնօրեն Լյովա Մարտիրոսյանը, այս տարի հատկացված 112 միլիոն դրամի հաշվին ավարտի կհասցվեն հին շենքի քանդման, հողային նոր շենքի հիմքի կառուցման, կմախքի հավաքման աշխատանքները: Շինարարությունում աշխատում  են մինչեւ 30 բանվոր ` ամսական 180 հազար դրամ միջին աշխատավարձով: «Եկող տարվա համար թատրոնի շենքի կառուցման համար  պետբյուջեից հատկացվելու  է 90 միլիոն դրամ, ինչը նշանակում է, որ 2016 թվաքկանին եւս չի ավարտվի շինարարությունը: Մենք խնդրելու ենք Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին` ֆինանսական հատկացումները ավելացնելու համար, որպեսզի եկող տարի կարողանանք թատրոնի շենքը հանձնել շահագործման»,-նշեց Լյովա Մարտիրոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am