Ֆուտբոլի կանանց «Տրիբունա» թիմի նպատակը հաջողությունները շարունակելն է
ԳՅՈՒՄՐԻ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Ավարտվել է ֆուտբոլի Հայաստանի կանանց 2015 թվականի գարնանային առաջնությունը: Մրցաշարն անցկացվել է երկու ենթախմբերով: «A» ենթախմբում հաղթող է ճանաչվել «Երեւան ԼՀ» (մարզիչ՝ Լիանա Հայրապետյան) թիմը« իսկ «B» ենթախմբում «Գյումրի-Տրիբունա» թիմը (մարզիչ՝ Սենիկ Առաքելյան):«B» ենթախմբում Հայաստանի կանանց 2014-15թ.-ի գարնանային մրցաշրջանի հաղթող «Տրիբունա»-ն սակայն սրանով իր առաքելությունն ավարտված չի համարում՝ նպատակ ունենալով նույն հաջողությունը կրկնել արդեն «A» ենթախմբում, թեև դա այդքան էլ հեշտ չի լինի՝ մրցակցությունն այնտեղ ավելի դժվար է, պահանջում է բարդ թիմային խաղ: Դրա համար կարճատև հանգստից հետո, աղջիկները կանցնեն ամենօրյա պարապմունքների: Սակայն այդ փաստն աղջիկներին ավելի է ուրախացնում: Կարճ ժամանակահատվածում, սիրողական ֆուտբոլով զբաղվող աղջիկներն արդեն վերածվել են արհետավարժ ֆուտբոլիստուհիների, ում համար ամենադժվարը գյումրեցու մտածողության դեմ պայքարելն է՝ համոզել ծնողերին ու հարազատներին, որ ֆուտբոլը միայն տղաների համար չէ: Ի դեպ, թիմի ռմբարկու 14-ամյա Օքսաննա Պիզլովան ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու, թիմից արդեն կան Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված աղջիկներ:
Հայաստանի կանանց գարնանային առաջնության բացարձակ հաղթողը 1 տարվա պատմություն ունի. նախ համալրվել է բացառապես Գյումրիի խնամքի կենտրոնների սաներով, ապա թիմի կազմ են ընդգրկվվել այլ խոստումնալից սաներ, ում համար ֆուտբոլը տարերք է: Մարզիչը նրանցից շատերին արդեն տեսնում է հավաքականի կազմում, կամ էլ մրցավարի ու մարզչի կարգավիճակում: Ընդհանարապես, խոսելով աղջիկների ու տղաների թիմերի մասին, թիմի գլխավոր մարզիչ Սենիկ Առաքելյանը նշեց, որ այս տարիքում տարբերություն չկա ֆիզիկական առումով, դժվարությունը հոգեբանական է, ունեն այլ նախասիրություններ: Մեծ աշխատանք են տանում նաև ծնողների հետ, բարեբախտաբար, արդեն տեսնելով այն հաջողությունները որ գրանցել է թիմը, վերջիններս այլ կերպ են նայում այս փաստին: «Եթե ծնողներն առաջ արգելում էին իրենց աղջիկներին պարապմունքների գալ, հիմա դարձել են մոլի երկրպագուներ, ու մեր հետ են բոլոր մրցումներին: Ուզում եմ, որ բոլորը գիտակցեն՝ եթե բոլորը ֆուտբոլիստ չեն դառնա, ապա կդառնան մարզիչներ, իսկ ամենակարևորը՝ առողջ կլինեն»,- նշեց Սենիկ Առաքելյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում թիմի գլխավոր մարզիչը նաև հույս հայտնեց, որ թիմը մի օր կդառանա նաև հաղթող «A» ենթախմբում: «Հուսով ենք, կկարողանանք, հաջողության հասնել նաև «A» ենթախմբում, եթե կարճ ժամանակում հաջողվեց, մրցելով ավելի փորձառու թիմերի հետ, չեմպիոն դառնալ, ապա ավելի երկար պարապելու դեպքում հաջողության կհասնենք նաև այս ենթախմբում»,-նշեց Սենիկ Առաքելյանը՝ առանձնացնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի թույտվությամբ, իրենք պարապում են Գյումրու Ֆուտբոլի ակադեմիայում, ինչն անխոս մեծ հնարվորութուն ու մեծ օգուտ է երեխաների համար, և արդյունքերն ակնառու են:
Ավելացնենք, որ ՀՖՖ-ում գրանցված է կանաց ու աղջիկների 12 թիմ, սակայն այս թիմը ավելանալու միտում ունի՝ հաջորդ տարի Գյումրին հավանաբար կունենա աղջիկների ևս 1 թիմ:
Արմենուհի Մխոյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում