Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում սեփական եկամուտները հավաքագրվել են 82.2 տոկոսով

Գեղարքունիքի մարզում սեփական եկամուտները հավաքագրվել են  82.2 տոկոսով

ԳԱՎԱՌ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա հուլիսի 1-ի տվյալներով՝ Գեղարքունիքի մարզում տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը 82.2 տոկոս է, կամ պլանային 605 միլիոն 667 հազար 200 դրամի դիմաց հավաքագրվել է 497 միլիոն 922 հազար 400 դրամ: 2014 թվականի նույն ժամանակահատվածի 91.4 տոկոսի համեմատ փաստացի մուտքերը նվազել են 9.2 տոկոսով: Նախորդ տարի 574 միլիոն 731 հազար 100 դրամի փոխարեն հավաքագրվել էր 525 միլիոն 279 հազար 800 դրամ:

Ըստ տարածաշրջանների հավաքագրման պատկերը հետեւյալն է. Վարդենիսի տարածաշրջան` 71.8 տոկոս, Գավառ` 73.3, Ճամբարակ` 79.8, Մարտունի` 101.9 եւ Սեւան` 77.3 տոկոս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը, պլանային ցուցանիշները կատարել եւ գերակատարել են Վարդենիս քաղաքը` 100.6 տոկոս, Վերին Շորժան՝ 126.8, Այրքը` 153.8, Լուսակունքը` 107.9, Տորֆավանը` 112.7, Ծովակը` 114.2, Թթուջուրը` 136.7, Դպրաբակը` 147.5, Այգուտը` 100.1, Զոլաքարը` 102.7, Աստղաձորը` 122.6, Վարդաձորը` 125.3, Ներքին Գետաշենը` 112.8, Վարդենիկը՝ 123.9, Երանոսը՝ 206.8, Ձորագյուղը՝ 150.1, Վաղաշենը` 106.1, Ծաղկունքը՝ 108.5, Նորաշենը` 114.4, Ծովագյուղը` 102.2, Լճաշենը՝ 102.8 տոկոս:

Այս ցուցանիշներին զուգահեռ՝ մարզում առկա են նաեւ ցածր ցուցանիշներ հավաքագրած համայնքներ. Ախպրաձոր` 35.5 տոկոս, Շատվան` 33.9, Վանեւան` 26.1, Տրետուք՝ 14.2, Ջաղացաձոր` 46.4, Արեգունի՝ 33.1, Դարանակ՝ 8.9, Շատջրեք` 29.5, Ծափաթաղ` 40.7, Խաչաղբյուր` 41.5, Կուտական` 32.7, Ծովազարդ` 51.1, գյուղ Մարտունի` 37.9, Ջիլ` 39.1, Աղբերք` 39.6, Ծովինար` 40.3, Չկալովկա` 48.2, Վարսեր` 47.7, Սեմյոնովկա` 44.9 տոկոս:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]