Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Տերմինատոր. գենեզիսը» հայկական կինովարձույթում է

«Տերմինատոր. գենեզիսը» հայկական կինովարձույթում է

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարվա ամենասպասված ֆիլմերից մեկը՝ «Տերմինատոր.գենեզիսը» հայկական կինովարձույթում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ լեգենդար կինոպատման հինգերորդ ֆիլմի պրեմիերան: Ալան Թեյլորի նոր ֆիլմի գլխավոր դերում կրկին Առնոլդ Շվարցնեգերն է, իսկ Ջոն Քոննորի մորը՝ Սառային, մարմնավորում է Էմիլիա Կլարկը:

Պտտելով ժամանակի անիվը՝ Ջոն Քոննորը 1984 թվական է տեղափոխում սերժանտ Քայլ Ռիզին, որպեսզի նա պաշտպանի Սառա Քոննորին և փրկի ապագան: Սակայն դեպքերի անսպասելի շրջադարձի հետևանքով ճեղքվածք է առաջանում ժամանակի մեջ: Սերժանտ Ռիզը հայտնվում է բոլորովին նոր, իրեն անծանոթ անցյալում՝ հանդիպելով այնտեղ անսպասելի հակառակորդների, նոր վտանգավոր թշնամիների, այդ թվում նաև Տերմինատորին: Ռիզը ունի  նոր առաքելություն՝ փոխել ապագան:

Առնոլդ Շվարցնեգերն արդեն 67 տարեկան է. Ֆիլմում նա մարմնավորում է ծերացող Տերմինատորի: Նրա մարմնավորած հերոսը կինոնկարում  ինքն իրեն մխիթարում է ասելով՝ «Ես ծեր եմ, բայց անօգնական չեմ»: Եվ, իհարկե, չի մոռանում իր՝ թևավոր խոսք դարձած արտահայտությունը՝ «Ես կվերադառնամ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]