1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հունան Պողոսյանը ԵԽ պաշտոնյանին ներկայացրել է Բաղրամյան պողոտայում տիրող իրավիճակը

Հունան Պողոսյանը ԵԽ պաշտոնյանին ներկայացրել է Բաղրամյան պողոտայում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հուլիսի 2-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսելի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Հունան Պողոսյանը ներկայացրել է  ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդի փուլի առանձնահատկությունները եւ գուհունակություն հայտնել այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Եվրախորհրդի համապատասխան կառույցների գործակցության բարձր մակարդակի կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեքսանդր Գեսելն ընդգծել է, որ վերջին տարիներին ակնհայտ է դրական տեղաշարժը ոստիկանության գործունեության մեջ եւ համոզմունք հայտնել, որ համագործակցության խորացման շնորհիվ բարեփոխման գործընթացն առավել արդյունավետ կդառնա:

Հյուրերը հարցադրումներ են արել ոստիկանության հաշվետվողականության, ձերբակալվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ խոշտանգումների կանխարգելման միջոցների ձեռնարկման, մարդու իրավունքների գործողության ծրագրի իրականացման ընթացքի եւ այլ խնդիրների վերաբերյալ:

Ալեքսանդր Գեսելին եւ ուղեկցող անձանց հետաքրքրում էին նաեւ վերջին օրերի երեւանյան իրադարձությունները եւ իրավիճակը Մարշալ Բաղրամյան պողոտայում: Հունան Պողոսյանը մանրամասն ու սպառիչ ներկայացրել է  դեպքերի ընթացքը, ոստիկանության գործողությունները, հասարակական կարգի ապահովմանն ուղղված միջոցառումները:

Եվրոպայի խորհրդի քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսելը գոհունակություն է  հայտնել, որ իրավիճակը վերահսկվում է: Նա հույս է հայտնել, որ գործընթացները կմնան օրենքի շրջանակներում:

Հանդիպման մասնակիցները քննարկել են  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]