1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հունաստանի վարչապետը խոստացել է վարկատուների հետ գործարքը կնքել հանրաքվեից 48 ժամ հետո

Հունաստանի վարչապետը խոստացել է վարկատուների հետ գործարքը կնքել հանրաքվեից 48 ժամ հետո

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի կառավարությունը վարկատուների հետ գործարքը կկնքի հուլիսի 5-ի հանրաքվեից հետո երկու օրվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտնել է տեղական «Անտենա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Կաբինետի ղեկավարն ասել է, որ խնդիրները, որոնց հույները բախվում են փակված բանկերի պատճառով, «երկար չեն տեւելու»: Նա ընդգծել է, թե վարկատուների հետ նոր գործարքի կնքում է ակնկալում կիրակնօրյա հանրաքվեից հետո 48 ժամվա ընթացքում, հանրաքվե, որում քաղաքացիներին առաջարկվում է «կողմ» կամ «դեմ» քվեարկել վարկատուների առաջարկներին: «Դեմ» քվեարկելու դեպքում հաջորդ օրը ես կլինեմ Բրյուսելում եւ համաձայնագիր կկնքեմ 48 ժամվա ընթացքում»,- նշել է վարչապետը:

Ցիպրասի խոսքով՝ «հանրաքվեն արդեն ուշացել է հինգ տարով», որի ընթացքում երկիրն իրականացնում էր խիստ խնայողության միջոցներ: «Մարդիկ գիտեն՝ ինչ են իրենց կոչ անում ընտրել,- ասել է վարչապետը:- Տվյալները փոխվում են ամեն ժամ, ամեն րոպե, սակայն բովանդակությունը մնում է բավականին որոշակի: Իհարկե, մենք ցանկանում ենք լինել Եվրոպայի բաղկացուցիչ մասը, բայց մենք ցանկանում ենք ապրել Եվրոպայում, զարգանալ, լինել իրավահավասար»: «Հարցն այն է, թե մենք կհամաձայնենք արդյոք Հունաստանի պարտային խնդրի ոչ կենսունակ կարգավորմանը, թե կօգտագործենք բոլոր հնարավորությունները ավելի լավ լուծում գտնելու համար»,- նշել է Ցիպրասը:

Վարչապետը կեղծ է համարել «կողմ» կամ «դեմ» ձայնի դիլեման ինչպես որ հանրաքվեի հնարավոր ելքը մատուցվում է Եվրոպայում: «Ոչ»-ը ոչ թե խզում է նշանակում Եվրպայի հետ, այլ ուժեղ ճնշում ավելի լավ լուծում գտնելու համար»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]