1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թբիլիսիում մեկնարկում Է Tbilisi Open Air միջազգային երաժշտական փառատոնը

Թբիլիսիում մեկնարկում Է Tbilisi Open Air միջազգային երաժշտական 
փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tbilisi Open Air երաժշտական փառատոնը այս տարի կանցկացվի այսպես կոչված Թբիլիսյան ծովին հարող տարածքում: Փառատոնի կազմակերպիչներն են՝ AlterVision Group-ը եւ Hualing Group-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: Հինգ օրվա ընթացքում՝ հուլիսի 3-ից մինչեւ 7-ը, հանդիսատեսների առջեւ ելույթ կունենան շուրջ 70 կատարողներ, որոնց թվում են՝ Placebo-ն, Beth Hart-ը, Black Label Society-ն, Tiger Lillies-ը, Soap and Skin-ը, Loudspeakers-ը եւ ուրիշներ:

Tbilisi Open Air երաժշտական փառատոնը Թբիլիսիում անցկացվում Է 2009 թվականից: Կազմակերպիչների խոսքով՝ այս տարի միջոցառումը խոստանում Է իր մասշտաբներով գերազանցել բոլոր ռեկորդները: Միջազգային փառատոնի առաջին օրը ելույթ կունենան ռուսական հնագույն ռոք խմբերից մեկը՝ «Ակվարիում»-ը, եւ հանրաճանաչ երգչուհի Զեմֆիրան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]