Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունաստանում մեկնարկել է վարկատուների հետ համաձայնության հանրաքվեն

Հունաստանում մեկնարկել է վարկատուների հետ համաձայնության հանրաքվեն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում տեղական ժամանակով ժամը 7:00-ին մեկնարկել է հանրաքվեն, որի ընթացքում երկրի քաղաքացիները կարտահայտեն իրենց վերաբերմունքը վարկատուների եռյակի` Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի եւ Եվրահանձնաժողովի առաջարկների մասին: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հույները պետք է պատասխանեն հարցին` պատրաստ են արդյոք ընդունել համաձայնագրի նախագիծը, որը ներկայացվել էր եռյակի կողմից Եվրախմբի նիստի ընթացքում հունիսի 25-ին:

Հանրաքվեի արդյունքները կարող են բերել ինչպես Հունաստանի` եվրագոտուց դուրս գալուն, այնպես էլ երկրի կողմից վարկատուների հետ ցավալի բանակցությունների վերսկսմանը:

Հասարակական կարծիքի ուսումնասիրության ALCO ինստիտուտի անցկացրած հարցումների համաձայն, հարցվածների 44.8 տոկոսը կողմ է արտահայտվել երկրին արտաքին ֆինանսական աջակցության տրամադրմանը, իսկ 43.4 տոկոսը համաձայն է աջակցությունից հրաժարվելու` հունական կառավարության առաջարկի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]