Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բլատերը մեղադրել է Ֆրանսիայի եւ Գերմանիայի նախկին նախագահներին ՖԻՖԱ-ի գործերին միջամտելու համար

Բլատերը մեղադրել է Ֆրանսիայի եւ Գերմանիայի նախկին նախագահներին ՖԻՖԱ-ի գործերին միջամտելու համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ Ֆրանսիայի եւ Գերմանիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին ու Քրիստիան Վուլֆը ՖԻՖԱ-ի վրա քաղաքական ճնշում են գործադրել 2018 եւ 2022 թթ. Աշխարհի խաղերի ընդունող երկրների ընտրության ժամանակ: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Պարոնայք Սարկոզին եւ Վուլֆը փորձում էին ազդեցություն գործել քվեարկության իրենց ներկայացուցիչների վրա: Ահա թե ինչու է աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացվելու: Նրանք, ովքեր կայացրել են այս որոշումը, պետք է իրենց վրա վերցնեն պատասխանատվությունը»,- հայտարարել է Բլատերը:

Մասնավորապես, նրա կարծիքով, գերմանական կողմը քվերակեց հօգուտ Քաթարի` ելնելով Գերմանիայի տնտեսական շահերից:

Բլատերը կարծում է, որ ճիշտ է վարվում ՖԻՖԱ-ի շուրջ առաջացած կոռուպցիոն սկանդալի պայմաններում: «Ես այստեղ եմ պայքարելու համար: Ոչ ինձ, այլ ՖԻՖԱ-ի համար»,- շեշտել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am