1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իտալիայի վարչապետը կոչ է արել Եվրոպային հանրաքվեից հետո նոր բանակցություններ վարել Հունաստանի հետ

Իտալիայի վարչապետը կոչ է արել Եվրոպային հանրաքվեից հետո նոր բանակցություններ վարել Հունաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպան պետք է վերադառնա Աթենքի հետ բանակցությունների սեղանի շուրջ` անկախ կիրակի Հունաստանում անցկացվող հանրաքվեի արդյունքներից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին:

Նրա խոսքերով` «մենք պետք է կրկին սկսենք խոսել միմյանց հետ, եւ դրա մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից լավ ոչ ոք չգիտի»:

«Իհարկե, անհնար է փրկել Հունաստանն առանց հունական կառավարության մասնակցության, առանց կենսաթոշակային բարեփոխումների, նոր աշխատաշուկայի սեղծման եւ հարկերի վճարումից խուսափողներ դեմ անողոք պայքարի»,- ասել է վարչապետը:

Ռենցին նաեւ հայտարարել է, որ Իտալիան դժվար թե տուժի Հունաստանի շուրջ իրավիճակի բացասական սցենարի դեպքում:

Ինչպես նշում են արեւմտյան ԶԼՄ-ները, Գերմանիան Աթենքի նկատմամբ կոշտ դիրքորոշում ունի` մեղադրելով Հունաստանին վարկատուների հետ բանակցությունների խաթարման մեջ` կապված հանրաքվեի անցկացման հետ: Իտալիան, իր հերթին, Հունաստանի նկատմամբ առավել զուսպ դիրքորոշում է արտահայտում:  

Հունաստանում տեղական ժամանակով ժամը 7:00-ին մեկնարկել է հանրաքվեն, որի ընթացքում երկրի քաղաքացիները կարտահայտեն իրենց վերաբերմունքը վարկատուների եռյակի` Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի եւ Եվրահանձնաժողովի առաջարկների մասին: 

Հույները պետք է պատասխանեն հարցին` պատրաստ են արդյոք ընդունել համաձայնագրի նախագիծը, որը ներկայացվել էր եռյակի կողմից Եվրախմբի նիստի ընթացքում հունիսի 25-ին:

Հանրաքվեի արդյունքները կարող են բերել ինչպես Հունաստանի` եվրագոտուց դուրս գալուն, այնպես էլ երկրի կողմից վարկատուների հետ ցավալի բանակցությունների վերսկսմանը:

Հասարակական կարծիքի ուսումնասիրության ALCO ինստիտուտի անցկացրած հարցումների համաձայն, հարցվածների 44.8 տոկոսը կողմ է արտահայտվել երկրին արտաքին ֆինանսական աջակցության տրամադրմանը, իսկ 43.4 տոկոսը համաձայն է աջակցությունից հրաժարվելու` հունական կառավարության առաջարկի հետ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]