Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռումինիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆոկշանի հայ համայնքի հետ

Ռումինիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆոկշանի հայ համայնքի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանն այցելել է Ֆոկշան` քաղաքի օրերի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, քաղաքապետ Դեչեբալ Բաչինսկու հետ հանդիպմանը քննարկվել են Ֆոկշանի և Հայաստանի Բերդ քաղաքի միջև կապերի խորացման հարցերը, այդ թվում` Ֆոկշանի հայ համայնքի ներգրավման եղանակներն այդ գործընթացում:

Քաղաքային տոնի կապակցությամբ դեսպանը փոխանցել է Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի շնորհավորական ուղերձը: Այնուհետև, Աթենեուլ սրահում նրանք մասնակցել են քաղաքի օրերի պաշտոնական բացման արարողությանը, որտեղ դեսպան Գասպարյանը հանդես է եկել ողջույնի խոսքով:

Իր ելույթում դեսպանը նշել է, որ քաղաքների եղբայրացումը լավագույն միջոցն է հասարակությունների միջև ուղղակի կապեր հաստատելու և համերաշխ ապագա կառուցելու համար: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ դեսպան Գասպարյանն իր երախտագիտությունն է հայտնել Ռումինիային և ռումին բարեկամ ժողովրդին և Ֆոկշանի հասարակությանը` 1920-ական թվականներին տասնյակ հազարավոր հայ գաղթականների և որբերի ապաստան տրամադրելու համար:

Դեսպանը բարձր է գնահատել ապրիլի 24-ին Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսի համերաշխության ուղերձը հայ ժողովրդին, որով նա «այդ պատմական ծավալի ողբերգության ճանաչումը կարևոր և անհրաժեշտ ազդակ է համարում ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը և այլատյացությունը արմատախիլ անելու համար»:

Նույն օրը դեսպան Գասպարյանը հանդիպել է Ֆոկշանի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]