Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սահմանների մասին պատմող «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» ֆիլմը մի շարք փառատոնների կմասնակցի

Սահմանների մասին պատմող «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)»  ֆիլմը մի շարք փառատոնների կմասնակցի

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոնա և Մարինե Քոչարյանների «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» վավերագրական ֆիլմը մի շարք փառատոնների մասնակցելու հրավերներ է ստացել: Այս մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրին հեղինակները: Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթում ընդգրկված ֆիլմն արծարծում է սահմանների հարցը, բարձրացնում է խնդիրներ, որոնք առնչվում են սահմաններին:

«Ֆիլմը կմասնակցի փառատոնների Մոնտենեգրոյում, Թբիլիսիում, ինչպես նաև Կորեայի, Ամստերդամի և Արգենտինայից փառատոններից հրավերներ է ստացել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկացրեց Մարինե Քոչարյանը: Ռեժիսորն ընդգծեց, որ իրենք ֆիլմն ստեղծելիս սցենարի զարգացման ծրագրերի են մասնակցել, ուսումնասիրություններ են կատարել:

«Շատերի հետ ենք խոսել, բայց երկար ժամանակ չէինք կարողանում գտնել մեր հերոսին: Ուսումնասիրությունների ժամանակ մի աղջիկ եկավ ու առաջարկեց ցույց տալ իրենց գյուղը: Երբ վերադարձանք Երևան, հասկացանք, որ մանկական անմիջականությունը և Լուսինեի՝ մեր հերոսուհու հումորը, մեզ թույլ կտան տեսնել սահմանների խնդիրը»,- հավելեց նա:

Ֆիլմի ռեժիսոր Սոնա Քոչարյանն էլ տեղեկացրեց, որ ֆիլմի համար ֆինանսավորում այդպես էլ չեն գտել, և իրենց ուժերով են նկարահանել այն:

«Հերոսների հետ շատ երկար ժամանակ անցկացրինք, այդ պատճառով նրանք շատ անկեղծ էին, բաց էին»,-նշեց Սոնա Քոչարյանը:

Ասում են թե սահման կա, սակայն Ջիլիզում ապրող գյուղացիներից ոչ մեկը չի տեսել: Չկա ոչ նշան, ոչ մետաղալար, որ անցակետ. միայն գետակն է բաժանում գյուղը երկու` հայկական և վրացական կողմերի: Լուսինեն աղջնակ է, որն ապրում է Հայաստանում գտնվող գյուղում: Նա երազում է տեսնել սահմանից այն կողմ ապրող տատիկին և մյուս բարեկամներին: Չնայած նրա և ընտանիքի անդամների միջև ընդամենը մեկ կիլոմետր ֆիզիկական տարածություն է, գյուղերն առանձին աշխարհներ են, քանի որ անհարմար սահմանը մարդկանց ստիպում է հարյուրավոր կիլոմետրեր կտրել` հասնելու գյուղին, որն ամեն օր տեսնում են գետի մյուս կողմում: Լուսինեն, նրա ընտանիքը և համագյուղացիներն ամեն օր նույն հարցերի առաջ են կանգնում՝ ի՞նչ է սահմանը, որտե՞ղ է սահմանը, ինչի՞ համար է սահմանը: Պատասխանների փնտրտուքով Լուսինեն ճամփորդություն է ձեռնարկում Ջիլիզից Ջիլիզ: Ֆիլմը մասնակցել է Կանադայի վավերագրական ֆիլմերի HotDocs միջազգային կինոփառատոնին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]