1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Ոսկե ծիրան» փառատոնը մեկնարկեց Ծիրանօրհնեքի ավանդական արարողությամբ

«Ոսկե ծիրան» փառատոնը մեկնարկեց Ծիրանօրհնեքի ավանդական արարողությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկն ազդարարվեց փառատոնի ավանդական և կարևոր միջոցառմամբ՝ Ծիրանօրհնեքի արարողությամբ: Հուլիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունն այս տարի անցկացվեց Սուրբ Աննա եկեղեցում: Ծիրանօրհնեքի արարողությանը մասնակցեցին փառատոնի կազմակերպիչները, մասնակիցները, բազմաթիվ հյուրեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Արարողությունը կատարվեց տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ:

«Աստված օրհնի ձեզ: Ամեն տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը նոր բարձունքների է հասնում: Դա շոշափելի է: Ամեն անգամ քաղաքակրթությունների և մշակույթների խաչմերուկում մեր երկրի կինոսեր հասարակությունը ծանոթանում է այլ մշակույթների հետ: Նրանք էլ ծանոթանում են մեր մշակույթի հետ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` արարողության ժամանակ նշեց տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վերՓառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]