Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Սևանա լիճ» շախմատային մրցաշարի առաջատարը իսպանացի է

«Սևանա լիճ» շախմատային մրցաշարի առաջատարը իսպանացի է

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտունիում  ընթացող «Սևանա լիճ 2015» անվանումը կրող միջազգային երիտասարդական մրցաշարում կայացել է 2-րդ տուրը:

Արագ շախմատի Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը հաղթել է ԱՄՆ ամենաերիտասարդ շախմատիստ Սամվել Սևյանին: Մեր ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը զիջել է պարտիան Ջան Դուդային, իսկ Հովհաննես Գաբուզյանը` Սամվել Տեր-Սահակյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, երկու տուրերից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարները իսպանացի Անտոն Գուջարոն և Ջան Դուդան են. նրանք ունեն 2 միավոր, սակայն լրացուցիչ միավորների հաշվին առաջատարը Գուջարոն է:

ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի շրջանային մրցաշարին, որն անցկացվելու է մինչև հուլիսի 21-ը, մասնակցում են տարբեր երկրներից ժամանած 10 ուժեղագույն միջազգային գրոսմայստերներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]